Արտաքին 3 տարի առաջ - 23:37 29-07-2022

ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը պատերազմի սկզբից ի վեր առաջին անգամ զրուցել է Լավրովի հետ


ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ուրբաթ զրուցել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ, հաղորդում է պետդեպարտամենտում Reuters-ի թղթակից Հումեյրա Փամուկը։

Սա Մոսկվայի և Վաշինգտոնի դիվանագիտական ​​գերատեսչությունների ղեկավարների առաջին խոսակցությունն է Ուկրաինայի տարածք ռուսական բանակի լայնամասշտաբ ներխուժման մեկնարկից ի վեր, որը սկսվել է փետրվարի 24-ին։

Փամուկի խոսքով՝ Բլինքենը ճնշում է գործադրել Լավրովի վրա՝ փորձելով ստիպել Մոսկվային ընդունել ԱՄՆ-ի առաջարկը՝ ազատ արձակել այնտեղ բանտարկված ամերիկացի քաղաքացիներին՝ բասկետբոլիստ Բրիթնի Գրայներին և նախկին ծովային հետևակազոր Փոլ Ուիլանին։

Նախօրեին հաղորդվել էր, որ Բլինքենը մտադիր է Լավրովին առաջարկել ազատ արձակել ամերիկացիներին՝ նրանց փոխանակելով ԱՄՆ-ում բանտարկված ռուս գործարար Վիկտոր Բուտի հետ։

2020 թվականի ամռանը Ուիլանը դատապարտվել է 16 տարվա ազատազրկման՝ լրտեսության մեղադրանքով։ Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն Գրայները փետրվարին ձերբակալվել էր Շերեմենևոյում: Նա մեղադրվում է թմրանյութերի մաքսանենգության մեջ:
Ռուսաստանցի Վիկտոր Բուտը 2011 թվականին դատապարտվել է զենքի ապօրինի շրջանառության համար և դատապարտվել 25 տարվա ազատազրկման։

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
11:10 Կադիրովի կոշտ վերջնագիրը՝ արևմուտքին. չեչենական հատուկ ջոկատայինները պատրաստ են հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա
09:35 Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Wildberries-ի պահեստներին
15:22 Թոխմախի գերեզմաններում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու մարմին
14:15 «Վեոլիա Ջրի» դեմ խմբային հայցեր են սպասվում․ ջրի որակը չի համապատասխանում սահմանված չափանիշներին․ Արփինե Հովհաննիսյան
12:50 Գրիշա Ասատրյանի քույրը ցնցող անակնկալ է մատուցել եղբորը ծննդյան օրվա առթիվ
17:00 Թեղուտի գործարքը կարող է փոխել ոչ միայն տնտեսությունը, այլև անվտանգության հաշվեկշիռը
11:02 Երևանում՝ ոստիկանության ակադեմիայի մոտ, BAW-ը բախվել է երկաթե էլեկտրասյանը․ կան վիրավորներ
12:38 Ֆրանսիայի դեսպանատանն անցկացված միջոցառման հյուրերից մի քանիսը հայտնվել են հիվանդանոցում. Armat Media
15:40 Wildberries-ի խոշորագույն պահեստի հրդեհից հետո Մոսկվայի մարզի երկինքը ծածկվել է թանձր ծխով