Ուղիղ եթեր
Խոսք Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 20:45 29-07-2022

Հայրենիքը գողանալուց հետո ամեն տաքսու փոխադրումից 100 դրամ գողանալը «ղսմաթի» պես բան է. Էդգար Ղազարյան

Այսօր Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց «Դիմադրություն» շարժման հերթական հանրահավաքը։

Oragir.news-ը հանրահավաքից առաջ զրուցեց Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանի հետ՝ անդրադառնալով այն որոշմանը, որ տաքսիները այսուհետ պետք է հարկվեն 100 դրամով ուղևորափոխադրման համար, իսկ վերջին օրերին էլ կուտակային ֆոնդերից են գումարներ պակասում։ Էդգար Ղազարյանը Նիկոլ Փաշինյանին մշտապես գող է անվանում․ արդյոք սա դրա դրսևորումն է։

«Հայրենիքը գողանալուց հետո 100 դրամ ամեն մի ուղևորից գողանալը «ղսմաթի» պես մի բան է, անգամ ավելի լավ է։ Մարդկանցից իրենց երկիրը տարել են, մարդիկ ուրիշ անհանգստություն չունե՞ն, որ հիմա մտածեն, որ 100 դրամ ավելի պիտի տան Նիկոլ Փաշինյանին, որպեսզի դրանով Արայիկ Հարությունյանի համար նոր լիֆտ առնեն, որ իր՝ վերջին շրջանում բավականին ծանրացած մարմինը առաջին հարկից 3-րդ հարկ բարձրացնելիս շատ մեծ դժվարություն չուենան։ Տեսեք, թե ինչ են կորցնում մեր քաղաքացիները, երբ որ դոլարի փոխարժեքը 530 դրամից կարճ ժամանակահատվածում իջել է մինչև 400 դրամ։ Տնտեսության մեջ ի՞նչ պիտի տեղի ունեցած լինի, որ կարողանաս սրան տնտեսագիտական հիմնավորում տալ։ Ակնհայտ է, որ որոշումը սուբյեկտիվ է, ընդ որում՝ քաղաքական։ Ավետիք Չալաբյանի եղբոր դեպքը ի՞նչ ապացուցեց։ Պրոֆեսիոնալ բանկային ծառայողը հանիրավի եղբոր քաղաքական հալածանքների պատճառով ազատվել է աշխատանքից, բայց դրա իրական վտանգները շատ ավելի մեծ են։ Պարզվում է, որ Հայաստանի վարչապետը ԿԲ-ի նախագահին հանձնարարություններ է տալիս։ Դա նշանակում է, որ Հայաստանում ֆինանսական համակարգ գոյություն չունի։ Ֆինանսական անվտանգության համարկարգը փլուզված է տոտալ կերպով»։

Նկատեցինք, որ նախորդ իշխանությունների օրոք ինչ-որ բանի՝ 100 դրամ թանկանալը սոցիալական բունտի առիթ էր դառնում․ ինչո՞վ է պայմանավորված այս հանդուրժողականությունը։

Ղազարյանը նշեց՝ սա նշանակում է, որ մեր երկրում հասարակությունը ոչնչացվել է։ Իշխանություննները կայացնում են որոշումներ, իսկ հասարակությունը պահանջում է հիմնավորում յուրաքանչյուր որոշման համար, բայց հիմա դա գոյություն չունի։

Անդրադարձանք նաև անվտանգային հարցերին․ հայտարարություն եղավ, որ Արցախից դուրս են բերվել այն զորքերը, որոնք պատերազմի ժամանակ գնացել էին Արցախ, ինչը շատ վտանգավոր հայտարարություն է, և հաջորդում է Ալիևի՝ հայկական զորքերը Արցախից հանելու մասին հայտարարությանը։

Էդգար Ղազարյանը այս հարցի շուրջ նկատեց. «Նիկոլ Փաշինյանն ասում է, որ կարող է լինել պատերազմ 3 ամսից, 3 տարուց կամ էլ 30 տարուց։ 3 ամիսը համընկնում է Զանգեզուրի միջանցք կոչվածի վերաբերյալ Ալիևի սպառնալիքներին, որ եթե այն չտրամադրվի խաղաղ բանակցային ճանապարհով, ապա կլուծվի ռազմական եղանակով, ինչպես եղել է Ղարաբաղի դեպքում։ 3 տարին ուղիղ համընկնում է 2025 թ․, երբ լրանում է Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի մանդատի առաքելության ժամկետին։ 30 տարին էլ ավանս բոլոր հետագա սերունդներին և իշխանություններին, որ ինքը թողնում է մի երկիր, որը միշտ ունենալու է պատերազմի վտանգ։ Նա բերել է պատերազմ մեր երկիր, հստակ սահմանում է նոր պատերազմի ժամկետները և պատգամում է սերունդներին մի երկիր, որը հավերժ կմնա պատերազմի վտանգի տակ։ Այս հարցի միակ լուծումն այն է, որ այս չարիքը հեռացվի»։

Ղազարյանը նաև հավելեց, որ Ադրբեջանի ԱԱԾ ղեկավարը Հայաստանում ունի այնպիսի ազդեցություն, որն ունի իշխանական այնպիսի լծակներ, որ կարող է կանխել ցանկացած պրոցես․ «Օրինակ՝ Ավետիք Չալաբյանը հանդես է գալիս ռազմաքաղաքական վերլուծություններով, ապա նա հայտնվում է անազատության մեջ մի Թոռնիկի ցուցումով, որը պիտի հանրահավաքին բերեր 2000 ուսանող մի բուհից, որտեղ այս տարի ընդունվեկլ է 38 ուսանող»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ձեզ գուցե հետաքրքրի