Երևան +11°
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 19:51 29-07-2022

Հայաստանը ձեռնարկում է թրաֆիքինգի դեմ պայքարում 1-ին խմբի երկրների ցանկում ընդգրկվելու քայլեր

Արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցը մասնակցել է մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի իրազեկման և կանխարգելման տեղեկատվական արշավի մեկնարկին նվիրված միջոցառմանը: Բացման խոսքում փոխնախարար Թումանյանցը շնորհակալություն է հայտնել միջոցառման կազմակերպիչներին և ներկաներին, ինչպես նաև ընդգծել է մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի իրազեկման ու կանխարգելման տեղեկատվական արշավի մեկնարկի կարևորությունը:

Փոխնախարարը, մասնավորապես, ներկայացրել է վերջին տասնամյակներում կառավարության կողմից մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարին ուղղված միջոցառումները և դրանց իրականցման արդյունքում գրանցված շոշափելի արդյունքները:

Փոխնախարար Թումանյանցը շեշտադրել է նաև նմանատիպ միջոցառումների իրականացման համակարգային բնույթի կարևորությունը:

Փոխնախարար Թումանյանցը հայտնել է, որ ԱՄՆ պետքարտուղարության «Մարդկանց թրաֆիքինգի մասին» 2022 թվականի հրապարակած զեկույցի շրջանակներում պետական մարմինների, քաղաքացիական հասարակության և միջազգային կազմակերպությունների արդյունավետ համագործակցության շնորհիվ՝ Հայաստանը դասակարգման սանդղակում պահպանել է իր դիրքը 2-րդ խմբում, ինչպես նաև գրանցել է որոշակի առաջընթաց:

Փոխնախարար Թումանյանցը ներկայացրել է նաև արդարադատության նախարարության և Հայաստանում ԱՄՆ դեսպանության փորձագիտական խմբի համագործակցության շրջանակում իրականացվող աշխատանքները, և կարևորել մարդկանց թրաֆիքինգի ու շահագործման դեմ պայքարին ուղղված համագործակցության հետագա ընթացքը:

Փոխնախարարը հավելել է, որ արդարադատության նախարարությունը հետամուտ է լինելու ԱՄՆ պետդեպարտամենտի 2022 թվականի զեկույցի շրջանակներում տեղ գտած առաջարկների իրականացմանը՝ թրաֆիքինիգի դեմ պայքարում Հայաստանին ընդգրկելով 1-ին խմբի երկրների ցանկում, որում եղել է տարիներ շարունակ:

Միջոցառումը տեղի է ունեցել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ և ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ իրականացվող Տվյալներ ազդեցության համար (D4I) ծրագրի՝ Հայաստանում թրաֆիքինգի դեմ պայքարի մշտադիտարկման համակարգերի ամրապնդմանն ուղղված նախաձեռնության շրջանակներում:

Ձեզ գուցե հետաքրքրի