Արտաքին 4 տարի առաջ - 16:49 29-07-2022

Սան Ֆրանցիսկոն արտակարգ դրություն է հայտարարել կապիկի ծաղիկի դեպքերի աճի պատճառով

Սան Ֆրանցիսկոյի իշխանություններն արտակարգ դրություն են հայտարարել նահանգի բնակիչների շրջանում կապիկի ծաղիկի դեպքերի աճի հետ կապված, հայտնում է San Francisco Chronical-ը։

Հրատարակության տվյալներով՝ նման քայլը թույլ կտա տեղական ինքնակառավարման մարմիններին մոբիլիզացնել ավելի շատ ռեսուրսներ և անձնակազմ՝ հիվանդության բռնկման դեմ պայքարելու համար:

Նշվում է, որ հուլիսի 29-ի դրությամբ Սան Ֆրանցիսկոյում հայտնաբերվել է կապիկի ծաղիկով վարակված 281 հիվանդ։ Առողջապահության ոլորտի պաշտոնյաները նախատեսում են, որ այս ցուցանիշը կաճի:

Արտակարգ դրության սահմանումը որևէ սահմանափակում չի նախատեսում: Մինչ այժմ Սան Ֆրանցիսկոն ստացել է Jynneos պատվաստանյութի 8200 դեղաչափ հիվանդության կանխարգելման համար:

Ամենից շատ դիտված

08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում