copy image url
Միտք Ներքին 2 տարի առաջ - 18:06 28-07-2022

Անդեմ առաջին դեմքերի կայքից

Ի՞նչ եք կարծում. Սպիտակ տանը երբ ամենօրյա բրիֆինգի ժամանակ լուրջ ու հանգամանորեն քննարկում են երկրի կարևորագույն ու օրվա գլխավոր խնդիրները և հայտնում են, որ ԱՄՆ նախագահը «անցած գիշեր լավ է քնել, առավոտյան նախաճաշել է, կեսօրին` ճաշել է» ու ներկաներին «ցուց է տվել իր դատարկ ափսեն», դա նշանակո՞ւմ է, որ աշխարհը գլոբալացնել ու իր սահմանած աշխարհակարգով կառավարել հավակնող ԱՄՆ-ն հենց այդ գրեթե ութսունամյա զամառած ծերունին է ղեկավարում։

Եթե որևէ մեկն իրոք ուզո՛ւմ է տեսնել, կարո՞ղ է չտեսնել, որ ոգիների, ստվերների, ուրվականների հետ արդեն պարբերաբար շփվող, ո՛չ միայն Երկրում ու իր երկրում, այլ նաև իր շուրջը կատարվողից անտեղյակ ու իներցիայով ապրող այս մարդը բացակա է կյանքից և ոչ մի առումով չի կարող ո՛չ իրեն, ո՛չ էլ պետություն, էլ ո՛ւր մնաց` գերտերություն ղեկավարել։ Պետության ճիշտ այդպիսի անդեմ առաջին դեմքեր ԱՄՆ-ն ու պայմանական արևմուտքը նշանակել են բոլոր այն երկրներում, որտեղ գունավոր կամ բազմագույն հեղաշրջում են արել։
Պետության առաջին դեմքին ծաղրելն ու վարկաբեկելը արդեն չորս տարի է, սովորական բան է դարձել նաև մեր թավշյա երկրում։ Ու հաստատուն ընթացքով այս սովորությունը վերածվում է պետության նկատմամբ վերաբերմունքի։ Մինչդեռ, ընդհանրական տենդենցի համաձայն, այս երևույթի հիմնադիրը նաև մեր երկրում հենց նա է, ով հիմա դարձել է համընդհանուր ծաղրի առարկան։ ԱՄՆ-ում էլ նույն բումերանգի չգրված օրենքը գործում է ճիշտ այնպես, ինչպես ամենուր։ Այն, ինչ չորս տարի դեմոկրատներն արեցին Թրամփի նկատմամբ, հիմա պետությունն ու երկրի ղեկավարին ծաղրելը սովորություն դարձրածները անում են դեմոկրատ Ջոյի նկատմամբ։ Մեր երկրում այսօր միանգամայն արդարացիորեն (ինչն ինքնին բացառիկ երևույթ է), ծաղրանքի գլխավոր թիրախ է դարձել ու իր այս կարգավիճակը լիովին վաստակել է (ինչը ծայրաստիճան բացառիկ դեպք է), թավշյա վարչակալը։ Նախկին իշխանության օրոք նա միակն էր (կամ միայն իրեն էր թույլատրված), ով սեփական ընդդիմադիր, բայց պետության հաշվին գոյություն ունեցող թերթում, հետո նաև ԱԺ ամբիոնից ծաղրում էր բարձրագույն պաշտոնյային, իշխանություններին` ում ուզեր։ Հիմա նա հենց ի՛ր «եփած բորշչն է ուտում», բայց «մատուցողներին» է մեղադրում ու տուգանում «անդուր ճաշի» համար։ Բրիտանացի կամերգերը նման դեպքում` սենյակի դուռը լայն բացելուց հետո, կասեր. «Ձեր բումերանգը սըր»։ Մինչդեռ, նա միայն իրե՛ն ծաղրելն ու իրե՛ն վարկաբեկելն է վիրավորական ու մեղադրելի համարում, և պատժում` նաև կալանքով, որը կարող է ճակատագրական, մահացու հետևանքներ ունենալ։ Իսկ ընդհանրապես. նա անձամբ է վարկաբեկում, ծաղրում, վիրավորում` ում և ինչպես ուզի։ Դա անում է հրապարակավ, անթաքույց խրախուսելով մարդուն, հատկապես` քաղաքական ընդդիմախոսին նվաստացնելու այս հիբրիդային զենքի օգտագործումը։ Իսկ այսպես է, քանի որ` նրա ստանձնած սորոսական պարտավորություններից մեկն էլ հակապետական մտածողությունը համակարգային ու համահասարակական դարձնելն է։ Սա է հենց հիբրիդային պատերազմների այն զենքերից մեկը, որը կիրառվում է, երբ առաջադրված նկրտումը` պետական իշխանությունը, պետականությունը ոչնչացնելն է, երբ քո իշխանակալության միակ նպատակը քեզնից հետո ոչինչ չթողնելն է, քեզնով ամեն ինչ անվերավարձ ու անվերականգնելի կործանելն է։ Սա ծրագիր է, որն իրագործելու պարտավորությունը նույնն է կարգավիճակի տրամագծային փոփոխության դեպքում անգամ։ Խմբագիրը մնաում է «խմբագիր», եթե անգամ նրան մանդատ են տալիս կամ երկրի ղեկավար են դարձնում։ Նա շատ այլ բաներ ունի անելու, բայց գլխավորը ու կարևորագույնը` հանրային ամեն ինչի նկատմամբ հանրության միայն կործանիչ մղումները խթանելն է, իշխանությունների, պետության, պետականության, երկրի նկատմամբ քաղաքացիների ատելությունը բազմապատկելն ու խորացնելն է։ Միայն այսպես կարող ես քո ստին հավատացած ու խաբվելուց երջանկացած քաղաքացուն իր համար աննկատ վերածես իր ազգն ու երկիրը ատող պարզ դավաճանի։ Ինչպես ասել է բոլոր համազգային դավաճանների համաշխարհային առաջնորդ ու ստնտու ծերունի սորոսը. «Այլևս պատերազմը չէ պետություններ գաղութացնելու միջոցը։ Հիմա բավական է որևէ պետությունում գտնել ու դաստիարակել դավաճանների մի փոքր խումբ, և նրանք համեստ գումարի դիմաց հանուն դեմոկրատիայի պայքարելու միջոցով երկիրը կվերածեն գաղութի»։ Թավիշի մասին` ոչ մի խոսք, բայց որքան թավիշ կա այս մտագարի խոսքում։
adv_banner

Ամենից շատ դիտված

21:30 Հովիկ Աղազարյանը միասեռակա՞ն է. Տարոն Չախոյանի «սենսացիոն բացահայտումը»
22:10 Շինություն, ավտոմեքենա, 3 մլն կանխիկ, 2 մլն եկամուտ․ Աննա Հակոբյանի գյումրեցի ազգականի ունեցվածքը
23:12 Շենգավիթի թանկ ու անշուք տոնածառը. բնակիչների վերաբերմունքը
12:25 Գլխիվայր շրջված մեքենայում եղել են արցախցի 17 և 18 տարեկան տղաներ. մանրամասներ
21:59 Իրենց հարուցած գործերը ինձ չեն կաշկանդում, ես միայն վերին Երուսաղեմից եմ կաշկանդվում. Վարդան Ղուկասյան
18:00 Աշխարհագրության ֆակուլտետ՝ առանց աշխարհագրության քննության․ ուսանող չկա
22:16 18+. մերկ լուսանկարներ Չարենցի թանգարանում. ով է էրոտիկ ցուցադրության հեղինակը
21:28 Բերման են ենթարկվել քրեական պատմություններով հայտնի Արտյոմ Կանևսկոն և նրան ուղեկցողները. shamshyan.com
23:49 Կոտայքի մարզում կցորդիչով բեռնատարը բախվել է գազալցակայանը սնուցող գազատար խողովակին՝ վնասելով այն. shamshyan.com
16:30 Հովիկ Աղազարյանի նմանը ընդհանրապես պետք է տեղ չգտներ Ազգային ժողովում. հարցում