Ուղիղ եթեր
copy image url
Միտք Ներքին 2 տարի առաջ - 14:10 28-07-2022

Մարդահամարում աչքաթող է արվելու արտագաղթի թիվը

Մարդահամար անցակցնելու հիմնական նպատակն է հաշվել բնակչության թիվը։ Երկրորդային նպատակներն են բնակչության սեռային, տարիքային հարաբերությունը, կրթությունը, արտագաղթի թիվը և այլն։ Վերջինը մեր երկրում մշտապես եղել է ցավոտ խնդիր և իշխանություններին քննադատելու հիմնական թեմաներից մեկը։ Սա հաշվի առնելով, իշխանություններն այս անգամ դիմել են խորամանկության, որպեսզի թաքցնեն արտագաղթի թվերը, որոնք արտացոլում են քաղաքացիների դժգոհությունը իշխանությունների վարած քաղաքականության հանդեպ։

Այս տարվա հոկտեմբերի 13-22-ը ՀՀ-ում անցկացվելիք մարդահամարի ժամանակ հարցման է ենթարկվելու բնակչության 25 տոկոսը։ Ակնհայտ է, որ ամեն 4-րդ բնակարան մտնելու արդյունքում հնարավոր չի լինի պարզել, թե վարչական ռեգիստրում գրանցված մարդկանցից քանիսն են արտագաղթել, մանավանդ՝ որ բազմաթիվ գաղթականներ դուրս են եկել գրանցումից և արտագաղթել ընտանիքներով։

Նախորդ մարդահամարում արական և իգական սեռերի ներկայացուցիչները գրեթե հավասար էին։ Այս անգամ նվազելու է 20-40 տարեկան տղամարդկանց թիվը, հաշվի առնելով պատերազմում կրած մարդկային մեծ կորուստները և պատերազմի ահից արտագաղթածների թիվը։ Ժողովրդագրական ուշագրավ տարբերություն է նկատվելու բնակչության էթնիկ կազմի փոփոխության առումով։ Վերջին շրջանում, հատկապես ուկրաինա-ռուսական պատերազմի ազեցությամբ, շատացել են ՌԴ քաղաքացիները, որոնց մի մասը նաև ՀՀ քաղաքացի է, այստեղ ունի գույք, գրանցված աշխատանք կամ բիզնես։ Շատ են նաև հնդիկները, որոնց մի մասը հիմնավորապես հաստատվել և ցածր աշխատավարձով աշխատում է Հայաստանում։ Շատացել են նաև պարսիկներն ու արաբները, որոնց մեծ մասը զբաղվում է գործարարությամբ։ Հաշվի առնելով տարեցտարի նվազող բուհ ընդունվողների թիվը, կարելի է ենթադրել, որ մարդահամարի տվյալներում նվազելու է նաև բարձրագույն կրթություն ունեցողների թիվը։

Հոռետեսները կարծում են, թե այս մարդահամարի տվյալները ամբողջությամբ կեղծվելու են։ Այսինքն՝ իշխանությունները մսխելու են հարկատուների միջոցները և ճշգրիտ տվյալներ չեն հավաքագրելու։ Մասնավորապես՝ կարող է պարզվել, որ արտագաղթը, նախկինների ժամանակների հետ համեմատ, շատ քիչ է, գրեթե չկա։ Հարկ է հաշվի առնել, որ մարդահամարի թերի տվյալներ տրամադրելը վտանգավոր հետևանք կունենա քաղաքականության հետագա ծրագրման համար, քանի որ վաղը դրանց հիման վրա կազմված նախագծերը, ընդունված օրենքներն ու որոշումները չեն արտացոլի իրականությունը, աչքաթող կմնան բազմաթիվ կարևոր և կենսական խնդիրներ, որոնց առաջին շարքում արտագաղթի հարցն է։
adv_banner

Ամենից շատ դիտված

22:06 Ուշիի ոլորաններում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի զոհերի թիվն ավելացել է. պարզվել է նրանց ինքնությունը. shamshyan.com
23:22 Ձորաղբյուրում ավտովթար-հրդեհի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վարորդները մահացել են. shamshyan.com
17:01 Փոքր տարիքից ընտանիքի հոգս է քաշել. ի՞նչ են պատմում Շիրակում սպանվածի հարևանները
20:00 Գույքահարկը թանկանում է 75%-ով․ Կենտրոնի բնակիչները պետք է 400-500 հազար վճարեն կամ տեղափոխվեն ծայրամասեր
15:30 Ռուս-թուրքական առճակատումն անխուսափելի է դառնում․ Ալիևը չի կարողանալու մանևրել
14:41 Վրաստանի նախագահ Զուրաբիշվիլին հայկական Լոռին և Տաշիրը «պատմական Վրաստան» է համարում
10:28 Երևանում ավտոբուսի 342 վարորդներ են պետք, աշխատավարձը՝ 420 հազար դրամ
17:40 Գործուղո՞ւմ, թե՞ փախուստ. ինչո՞ւ է Արցախբանկի տնօրենը լքել Հայաստանը
11:00 Վարկը մարելուց հետո «Արդշինբանկ»-ը շարունակել է սպասարկման վճար հաշվարկել
19:25 Սերժին էլ, քեզ էլ, Նիկոլին էլ․ ռեփեր Ֆեկայի մակարդակը