copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 09:36 28-07-2022

Բելառուսից ավելի քան 20 հրթիռ է արձակվել Ուկրաինայի ուղղությամբ

Ուկրաինական բանակի «Հյուսիս» օպերատիվ հրամանատարությունը հաղորդում է, որ հինգշաբթի վաղ առավոտյան Բելառուսի տարածքից ավելի քան 20 հրթիռ է արձակվել Ուկրաինայի ուղղությամբ։

«Հյուսիս» ՕՀ-ն գրում է, որ ինը հրթիռ ընկել է սահմանամերձ անտառի վրա՝ Չեռնիգովի մարզի Գոնչարով համայնքում։

Կիևի մարզի վարչակազմի ղեկավար Ալեքսեյ Կուլեբան ավելի վաղ հաղորդել էր, որ հրթիռները հարվածել են մարզի Վիշգորոդի շրջանում գտնվող ինչ-որ «ենթակառուցվածքային օբյեկտի»․ այս տարածքը հյուսիսից հարում է Կիևին։

Զոհերի մասին տեղեկություններ դեռ չկան։