«Ցրվենա Զվեզդա» - «Փյունիկ» դիմակայության ժամանակացույցը
copy image url

«Ցրվենա Զվեզդա» - «Փյունիկ» դիմակայության ժամանակացույցը

Սպորտ 2 տարի առաջ - 15:05 27-07-2022
«Փյունիկը», հաղթահարելով «Դյուդելանժի» արգելքը, դուրս է եկել Չեմպիոնների լիգայի որակավորման 3-րդ փուլ։ Այս փուլում երևանյան թիմի մրցակիցը սերբական «Ցրվենա Զվեզդան» է։

Դիմակայության առաջին հանդիպումը կայանալու է Բելգրադում. օգոստոսի 3-ին «Ցրվենա Զվեզդան» կընդունի Հայաստանի չեմպիոնին։ Մեկնարկը Երևանի ժամանակով 22։45-ին է։

«Փյունիկը» Սերբիայի չեմպիոնին կհյուրընկալի օգոստոսի 9-ին։ Հանդիպումը կմեկնարկի ժամը 21։00-ին։