Ուղիղ եթեր
Մամուլ 4 տարի առաջ - 08:50 27-07-2022

Տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է, գյուղատնտեսությունը՝ անկում ապրել. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 11.8 տոկոսով. սա այս տարվա հունվար-հունիս ամիսների տվյալն է՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ, որը հրապարակել է ՀՀ վիճակագրական կոմիտեն:
Բայց, սրան զուգահեռ, նկատենք, որ գյուղատնտեսության ոլորտում է լուրջ անկում արձանագրվել, այն էլ՝ 5.5 տոկոսի չափով: Ընդ որում՝ հիմնական անկումն արձանագրվել է բուսաբուծության, անասնաբուծության ոլորտներում: Բայց, արի ու տես, երկրի գյուղատնտեսության ոլորտի թիվ մեկ պատասխանատուն՝ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, փորձել է մեղմել այս իրավիճակը՝ հայտարարելով, որ գյուղատնտեսության վիճակագրական տվյալները թվային չեն, եւ դրանք սովորաբար գնահատականների վրա են հիմնված: Նա իր այս միտքն արդարացրել է՝ նշելով, որ գյուղատնտեսական ապրանքների արտահանման ծավալներն են զգալի աճել:
Հուսանք՝ Վիճակագրական կոմիտեն առաջիկայում գյուղատնտեսության ոլորտում թվանկարչությամբ չի զբաղվի նախարարի խոսքերն արդարացնելու համար: Չնայած սրան՝ նշենք, որ Վիճակագրական կոմիտեն արձանագրել է մսամթերքի եւ կաթնամթերքի արտադրության ծավալների անկում»:
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
23:48 Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
23:05 Ժորդան Բարդելան պահանջել է, որ Մակրոնը ներողություն խնդրի և հրաժարական տա
23:35 Թրամփը գովաբանել է Մասկին թռչող սպորտքարի թողարկման առթիվ
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում