Մամուլ 4 տարի առաջ - 08:26 27-07-2022

Գեղարքունիքի մարզպետը կարող է զրկվել վարորդական իրավունքից. Ժողովուրդ


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը անցած կիրակի՝ Վարդավառի օրը, ոչ սթափ վիճակում երկու անգամ վթարի պատճառ է դարձել, նախ՝ Դիլիջանում, ապա Սեւանի ճանապարհին, սակայն նա մինչեւ այժմ շարունակում է պաշտոնավարել:
«Ժողովուրդ» օրաթերթը դիմեց Ոստիկանության լրատվական ծառայություն՝ հասկանալու համար, թե ոստիկանությունն ինչ իրավախախտում է արձանագրել մարզպետի գործողություններում, եւ ինչ է արվել: Ի պատասխան՝ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից մեզ հայտնեցին, որ անձի վերաբերյալ տեղեկատվություն չեն տրամադրում: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ մարզպետի գործողությունների մասով քրեական վարույթ չի նախաձեռնվել, այսինքն՝ մարզպետին քրեական պատասխանատվության չեն ենթարկի, փոխարենը, մեր աղբյուրների փոխանցմամբ, որոշել են Կարեն Սարգսյանի մասով վարչական իրավախախտման գործընթաց սկսել՝ նրան զրկելով վարորդական իրավունքից:
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց անձամբ մարզպետ Կարեն Սարգսյանից պաշտոնապես պարզել, թե արդյոք նրան զրկում են վարորդական իրավունքից, թե ոչ, սակայն վերջինս համառորեն չպատասխանեց ո՛չ մեր զանգերին, ո՛չ հաղորդագրություններին։ Նկատենք՝ եթե նրան վարորդական իրավունքից զրկելու գործընթաց է սկսվում, նշանակում է՝ հաստատվել է, որ նա ալկոհոլի ազդեցության տակ է եղել ղեկին, իսկ այս դեպքում նա առնվազն պետք է հրաժարական տա խմած մեքենա վարելու, վթարի պատճառ դառնալու համար։ Սա թերեւս կլիներ նախկինում, երբ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը կպահանջեր Կարեն Սարգսյանի հրաժարականը:
Հիշեցնենք, որ, հեղափոխությունից շատ չանցած, վարչապետի ընտանիքն ու իշխանությունը դեռ շոու էին անում, թե պահում են օրենքները. 2020 թվականին Աննա Հակոբյանը տուգանվել էր իր անչափահաս դստերը ամառանոցի տարածքում մեքենայի ղեկը վստահելու համար: Երկու տարի անց իրավիճակ է փոխվել, եւ այժմ մարզպետ Կարեն Սարգսյանին կարող են պատժել՝ միայն վարորդական իրավունքից զրկելով, սակայն նա կշարունակի պահել իր պաշտոնը, վարորդականն էլ հետ կտան թերեւս կարճ ժամանակ անց»:
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի