Մամուլ 3 տարի առաջ - 09:22 26-07-2022

Արմեն Սարգսյանի պաշտոնավարման մասին տարաբնույթ կարծիք հայտնող Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 55. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«2018-ի մարտի մեկին, երբ Ազգային ժողովում քննարկվում էր այն ժամանակ իշխող Հանրապետական խմբակցության կողմից առաջադրված նախագահի թեկնածուի՝ Արմեն Սարգսյանի հարցը, այն ժամանակ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը սարկազմով հայտարարում էր, թե Սարգսյանին առաջադրելով՝ ասես արեւ է իջել Հայաստանի վրա: «Հիմա մենք նախագահի թեկնածու ունենք, որ հրաժարվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից: Ու հիմա ես նայեցի նրա՝ մեզ բաժանված կենսագրությունը. նրա քաղաքացիության հարցը մեկից մեկ համընկնում է ՀՀ-ում պաշտոն ունենալ-չունենալու հետ: Դուք այսօր ՀՀ-ի նախագահ չեք ընտրում, դուք այսօր ՀՀ-ում իշխող մաֆիայի անդամ եք ընտրում»,- նշում էր նա:
Նման միտք վարչապետ Փաշինյանը նաեւ 2018-ի ապրիլի 8-ին լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում էր հայտնում. «Պատկերացնո՞ւմ եք ՀՀ նախագահ, որ հրաժարվել է ՀՀ քաղաքացիությունից… Սա անարգանք է պետության նկատմամբ: Նրա համար քաղաքացիություն նշանակում է ինչ-որ պաշտոն՝ կլինի դեսպան, վարչապետ, նախագահ կամ այլ բան, իսկ երբ նրան պաշտոնից հանել են, քաղաքացիությունից հրաժարվել է: Կարծում եմ՝ այսպիսի արարք թույլ տված մարդը նախեւառաջ բարոյական իրավունք չունի ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնելու։ Նա չի կարող որեւէ լուրջ գործունեություն ծավալել, ու նա չի կարող օգուտ տալ ՀՀ-ին, որովհետեւ ստի վրա ճշմարտություն գոյություն ունենալ չի կարող: Ստի վրա առաքինություն կառուցել չի կարելի»:
Նորից մարտի մեկին, բայց արդեն 2019-ին, նախկին նախագահ Արմեն Սարգսյանը անչափ ուրախ էր տեսնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին: «Լավ ավանդույթ է դարձել հանդիպել իրար»,- ասում էր Սարգսյանը, որի ասածը վարչապետ Փաշինյանն էր շարունակում. «Այո, մեր այս աշխատանքային հանդիպումները հաճախակի են դարձել, ինչի ժամանակ մի շարք հարցեր ենք քննարկում»:
Նորից 2019-ին՝ դեկտեմբերի 12-ին, Փաշինյանն ասում էր, որ նախագահի, կառավարության ու ԱԺ-ի միջեւ լավ, աշխատանքային միջավայր է ձեւավորված: Ի՞նչ է ստացվում. նախկին նախագահ Արմեն Սարգսյանի պաշտոնավարման մասին տարաբնույթ կարծիք հայտնող Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ մոլորեցրել ու ստել է քաղաքացիներին»:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
11:10 Կադիրովի կոշտ վերջնագիրը՝ արևմուտքին. չեչենական հատուկ ջոկատայինները պատրաստ են հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա
15:22 Թոխմախի գերեզմաններում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու մարմին
09:35 Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Wildberries-ի պահեստներին
14:15 «Վեոլիա Ջրի» դեմ խմբային հայցեր են սպասվում․ ջրի որակը չի համապատասխանում սահմանված չափանիշներին․ Արփինե Հովհաննիսյան
17:00 Թեղուտի գործարքը կարող է փոխել ոչ միայն տնտեսությունը, այլև անվտանգության հաշվեկշիռը
12:50 Գրիշա Ասատրյանի քույրը ցնցող անակնկալ է մատուցել եղբորը ծննդյան օրվա առթիվ
11:02 Երևանում՝ ոստիկանության ակադեմիայի մոտ, BAW-ը բախվել է երկաթե էլեկտրասյանը․ կան վիրավորներ
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
15:40 Wildberries-ի խոշորագույն պահեստի հրդեհից հետո Մոսկվայի մարզի երկինքը ծածկվել է թանձր ծխով

Ձեզ գուցե հետաքրքրի