Միտք Ներքին 3 տարի առաջ - 23:32 25-07-2022

Որքան տգետ, այնքան կառավարելի կամ 15000 թափուր տեղ՝ առանց ուսանողների

Այս տարվա ընդունելության քննությունների արդյունքները վատ իմաստով աննախադեպ են։ Պարզվում է՝ 3076 հոգի «կտրվել» է միասնական քննություններից, ու 15000 տեղ բուհերում թափուր է: Եվ մրցույթի երկրորդ փուլին կարող է մասնակցել ընդամենը 791 դիմորդ, եթե, իհարկե, երկու առարկայից ստացել է դրական միավոր: Այսինքն՝ այդ 791 հոգու համար 15000 տեղ կա, եւ նրանք ՀՀ ցանկացած բուհի պոտենցյալ ուսանող կարող են դառնալ, որովհետեւ մեր երկրի բոլոր բուհերը թափուր տեղեր ունեն:

Ու մի քանի տարի հետո նվազագույն միավորներով ու թափուր տեղերի հաշվին բուհեր ընդունված այդ երիտասարդները գուցե պաշտոնյաներ դառնան, ոմանք էլ կուսակցապետ, հանրագումարում՝ փորձանք մեր գլխին:

ԳԹԿ փոխտնօրենն ասել է, որ ԿԳՄՍ նախարարությունը պետք է համապատասխան հետեւություններ անի այդ սարսափելի արդյունքներից, իսկ մի՞թե դրա հավեսն ունեն ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը կամ նրան ղեկավարող Արայիկ Հարությունյանը, որ դարձել է հաստիքով «ժապավեն կտրող»:

Միշտ էլ իշխանությունների համար վտանգ են ներկայացրել ուսյալ մարդիկ, իսկ կոնկրետ այս իշխանության համար այդ առումով երանելի վիճակ է: Որքան անգետ, այնքան հեշտ կառավարելի:

Հայաստանում արդեն բարձրագույն կրթությունը պահանջված չէ, որովհետեւ ոմանք Գյումրիից՝ Երեւան հեղափոխության անվան տակ քայլելով շատ ավելիին հասան, քան բուհ ավարտած, տարիներով թեկնածուականի ու դոկտորականի վրա տանջված մարդիկ:

Այսօր, ցավոք, Հայաստանում բավարարություն են ստանում ոչ թե լավ գրքից, որակյալ ֆիլմից ու դասական երաժշտությունից, այլ բոլոր ոլորտներ թափանցած ռաբիսի դրսեւորումներից: Ռաբիս ասացի, թարմ փաստ հիշեցի. Վարդավառի օրը մեծ ու փոքր ձնագնդի են խաղացել գեղասահքի եւ հոկեյի մարզադպրոցում: Կազմակերպիչները որոշել են դա ավանդույթ դարձնել: Նախավերջին անգամ դարձյալ՝ ոչ ձմռանը, երեւանցիները ձնագնդի խաղացին 2018թ. մայիսի 8-ին, երբ Նիկոլ Փաշինյանը վարչապետ էր ընտրվում: Այդ օրն էլ Արագածի փեշերից բեռնատարներով ձյուն էին բերել Հանրապետության հրապարակ: Իսկ թե ինչ եղավ հետո, ոչ թե ժանրի կանոններով հուզիչ էր, այլ ողբերգական:

Ինչպես Սեւակն էր ասում՝ «Ձյուն եկավ մեր բաց գլխին»:

Ամենից շատ դիտված

09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
18:14 Իսպանիա հասած հայկական ծիրանի ամբողջ խմբաքանակը փչացել է. պիտանի չէ իրացման
16:22 Շուտով ամուսնանում եմ. սննդաբան Լիլիթ Բասյանի ցնցող հայտարարությունն ու սիրելիի հետ նոր նկարը
11:25 Արման Ծառուկյանն արձագանքել է Քովինգթոնից կրած պարտությանը
13:40 Երևանում մարտաֆիլմ հիշեցնող զինված «ռազբորկան» տեսանկարահանվել է. պարզվել է՝ 2 մարտական նռնակներից մեկն է պայթել
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
16:49 Ուկրաինական խոշորագույն լոգիստիկ կենտրոններից մեկն ամբողջությամբ այրվել է ռուսական հարձակման հետևանքով
09:31 Իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից. ԱՄՆ-ն նոր հզոր հարվածներ է հասցրել Իրանին
19:36 Թրամփը կոչ է արել Իրանը ներառել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագծում
13:32 Փաշինյանը պատարագի է մասնակցել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում