Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 19:21 25-07-2022

Կապի ստորաբաժանումների զինծառայողները մասնակցել են հավաք-պարապմունքի

Կապի ստորաբաժանումների զինծառայողների տեսական գիտելիքները կատարելագործելու, կապի և ավտոմատացված կառավարման համակարգի միջոցների շահագործման կանոնների իմացության մակարդակն ամրապնդելու նպատակով N զորամիավորումում հուլիսի 25-ին անցկացվել է հավաք-պարապմունք։ Այս մասին հայտնում են Պաշտպանության նախարարությունից։

Ստուգվել են կապի դասակների հրամանատարների և կապի հանգույցների պետերի մասնագիտական գիտելիքներն ու պատրաստվածության մակարդակը։