Արտաքին 4 տարի առաջ - 20:06 24-07-2022

Լեհաստանը կունենա Եվրոպայում ամենաուժեղ ցամաքային զորքերը․ Լեհաստանի պաշտպանության նախարար

Մարիուշ Բլաշչակը, որը ղեկավարում է Լեհաստանի պաշտպանության նախարարությունը, հայտարարել է, որ լեհական բանակը կունենա ամենաուժեղ ցամաքային զորքերը ՆԱՏՕ-ի անդամ եվրոպական երկրների շարքում։

Բլաշչակն ասել է, որ լեհական բանակը պետք է լինի «այնքան մեծաթիվ և այնքան ուժեղ», որ նրա գոյությունն իսկ «վախեցնի ագրեսորին»։

Ինչ վերաբերում է հրետանուն և տանկային զորքերին, ապա այս առումով, ըստ Բլաշչակի, «Եվրոպայում Լեհաստանից ուժեղ պետություն չի լինի»։

Միևնույն ժամանակ, զինվորականը չի փորձել թաքցնել, որ իր երկրի հավանական թշնամի է տեսնում Ռուսաստանին։

«Մենք առաջնագծում ենք, հյուսիսում սահման ունենք Ռուսաստանի, և փաստացի, ռազմական առումով՝ Բելառուսի հետ»,- հայտարարել է նա։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Վարշավան Հարավային Կորեայից FA-50 կործանիչներ և K2 տանկեր է գնում, ինչպես նաև 116 օգտագործված Abrams տանկ՝ ԱՄՆ-ից։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը