Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 17:13 24-07-2022

Խնամք է՝ մշակութային ժառանգության հանդեպ. քանդակագործըը՝ Վարդավառը արձանների լվացմամբ սկսելու մասին

Գյումրիում Վարդավառի միջոցառումների մեկնարկը տրվել է Թատերական հրապարակում՝ արձանների լվացմամբ, որն արդեն ավանդույթ դարձած տոն է գրեթե բոլոր գյումրեցիների համար։

Քանդակագործ, Գյումրիի «Քանդակագործության ազգային թանգարանի» տնօրեն Արթուր Գևորգյանն Oragir.news-ի հետ զրույցում անդարադարձել է Վարդավառին ավանդույթ դարձած Գյումրիի կոլորիտային արձանների լվացման մասին.

«2019 թվականից՝ դեռ նախորդ քաղաքապետի ժամանակվանից՝ սկսվել է մի գործընթաց, որ Գյումրիում Վարդավառը մեկնարկում էր առավոտ վաղ՝ կոնկերտ այսօր ժամը 09:00-ից քաղաքի Թատերական հրապարակի արձանները լվանալուց։ Բերվում են մեքենաներ, այդ մեքենանաերը մեկը՝ փրփուրով, մյուսը՝ մաքուր ջրով, և քաղաքի արձանների բոլոր հատվածները լվացվում են։ Լվացվում են նաև խոզանակներով, մաքրվում է, որից հետո տեղի է ունենում հաջորդ պրոցեսները՝ այցելություն պատարագ՝ քաղաքապետը՝ աշխատակիցներով, այնուհետև այցելություն է իրականացվում կենտրոնական հրապարակ՝ որտեղ մեծ տոնախմբություն է տեղի ունենում։ Տեղադրված են լինում փչովի լողավազաններ, քաղաքի շատրվաններն են լցված, ջրցան մեքենաներն են կանգնած , և այդ ամբողջ օրվա ընթացքում ջրցան մեքենաները անցորդներին ջրելով գնում են և փողոցները մաքրում։ Այդ պրոցեսը շատ հետաքրքիր ավանդույթ է, որն իր մեջ պարահանդեսային տարր է պարունակում»։

Գևորգյանի խոսքով՝ օրվա ընթացքում հիմնականում մի քանի հրապարակների հուշարձաններ են մաքրվում, հրապարակ կա՝ որտեղ տեղադրված է երեք հուշարձան, հրապարակ կա՝ որտեղ դրված է արձանախումբ. «Նախ, ամբողջ տարվա ընթացքում, գարնան ընթացքում տարբեր տեսակի անհրաժեշտություններից ելնելով հուշակոթողներն ու մշակութային ժառանգությունները լվացվում են, օրինակ հուշարձան կա, որը մանրակրկիտ լվացվելու անհրաժեշտություն ունի, անելու ենք մեկ շաբաթից, այլ հուշարձան կա, որը պետք է անել տաս օրից՝ կոնկրետ՝ Թորոմանյանի հուշատախտակի մասին է խոսքը։ Բայց խնդիրը դա չէ, այլ այն է , որ օրվա խորհուրդը սկսվում է քաղաքապետի ձեռամբ՝ մշակութային ժառանգության նկատմամբ ուշադրությամբ։ Նախ հարգանքը՝ դեպի մեծերը, մեծերի հուշարձանները, երկրորդ հերթին՝ հարգանք դեպի մշակությաին ժառանգությունը։ Առահասարակ ինչ-որ բաներ ասելու փոխարեն՝ արդեն Գյումրիի երկրորդ քաղաքապետն է, որ սկսում է մշակությաին ժառանգության նկատմամբ ուշադրություն հրավիրելու, բնակչությանը նաև հանրահռչակելու այդ հուշարձանները և իհարկե, աշխարհով մեկ ցույց տալու, որ այդ ամբողջը պետք է մաքրվի ու պահպանվի։ Այսինքն այս ամբողջ գործընթացը մշակութային ժառանգության հանդեպ խնամք է՝ հենց քաղաքապետի կողմից։ Հենց միայն մեզ համար էլ, սա շատ օգտակար ու լավ ավանդույթ է միանշանակ՝ հասարակությանն ավելի սևեռելու դեպի Գյումրվա արձանները»։

Գևորգյանը՝ պատասխանելով հարցին, թե գյումրեցիները որքանո՞վ են ներգրավված լինում այդ աշխատանքներին՝ պատասխանեց. «Առհասարակ, սա շատ հետաքրքրիր ու մասնագիտական պրոցես է։ Արձաններ կան, որոնց լվանալու համար կարելի է օգտագործել ջուրը, փրփուրը, բայց արձաններ կան, որոնց լվանալու համար դա անհրաժեշտ չէ, հատկապես, երբ երեսպատման սալիկներով է, կա պատվանդան, այդտեղ արդեն մի քիչ այլ ձևով են արվում։ Գյումրեցիներն այո, կարող են գալ, ուղղակի ինչ-որ մասով օգնել, բայց այն ավելի շատ մասնագիտական պրոցես է։ Շատ լավ է, որ քաղաքացիները հետաքրքրվում են, բայց ասել, որ քաղաքացիները դրան ամբողջությամբ կարող են ներգրավվել՝ դա իմաստ չունի անելը»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի