Երևան +13°
Ներքին 1 տարի առաջ - 15:54 24-07-2022

35-ամյա տղամարդու մոտ մեթամֆետամինի նմանվող զանգված է հայտնաբերվել

Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները ապօրինի թմրաշրջանառության մասին օպերատիվ տվյալն իրացրին հուլիսի 21-ին: Նրանք ժամը 23.30-ին մայրաքաղաքի Ղափանցյան փողոցում հայտնաբերեցին, ձերբակալեցին ու բաժին բերեցին Երևանի Մամիկոնյանց փողոցի բնակիչ, 35-ամյա մի տղամարդու: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվեց ոչ միայն մեթամֆետամինի նմանվող զանգված, այլև գաղտնի փականով դանակ: