Ներքին 4 տարի առաջ - 15:27 24-07-2022

Այս տողերը գրել էի ոչ հանրայնացնելու տրամադրվածությամբ, բայց որոշեցի հրապարկել․ Սենոր Հասրաթյան

Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «1993-ի հունիսին էր կարծեմ, երբ ՀՀ առաջին նախագահը ժամանեց Ստեփանակերտ և Արցախի իշխանություններին «առաջարկեց» զորքերը դուրս բերել ընդամենը երկու ամիս առաջ մեր կողմից ազատագրված Քարվաճառից, քանի որ, ինչպես ինքն էր «հիմնավորում»՝ միջազգային ուժերն են այդպես պահանջում…
Այդ հանդիպումից մոտ մեկ ամիս անց՝ հուլիսի 23-ին, հակառակ «միջազգային ուժերի պահանջի»,՝ Արցախի զինված ուժերի կողմից ձեռնարկված փայլուն ռազմագործողության արդյունքում վնասազերծվեց Աղդամի թշնամական ռազմակայանը՝ երբեմնի հայկական Ակնան, իսկ ապա՝ հաջորդաբար Ֆիզուլին, Ջաբրայիլը, Ղուբաթլուն, Զանգելանը և… և աշխարհն այս ամենը տեսավ ու լռեց…

Լռեց, որովհետև լինում են պահեր, երբ աշխարհը լռելով է հարգում ուժեղներին… Իսկ այն ժամանակ մենք, իրոք, և՛ ուժեղ էինք, և՛ վճռական…

Հ.գ.- Այս տողերը գրել էի երեկ, բայց ոչ հանրայնացնելու տրամադրվածությամբ… Իսկ այսօր, այդուհանդերձ, թեկուզ ուշացումով, որոշեցի հրապարկել,…»։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ

Ձեզ գուցե հետաքրքրի