Արտաքին 3 տարի առաջ - 12:02 24-07-2022

Բրիտանական հետախուզական ինքնաթիռները սկսել են երեք անգամ ավելի հաճախ թռչել ՌԴ սահմանների մոտ

Մեծ Բրիտանիայի թագավորական ռազմաօդային ուժերի RC-135 ռազմավարական հետախուզական ինքնաթիռները զգալիորեն ավելացրել են թռիչքների քանակը Ռուսաստանի սահմանների մոտ, հայտնում է UK Defense Journal մասնագիտացված ռազմական պարբերականը՝ հղում անելով պաշտպանության նախարարության տվյալներին։

Ինչպես նշվում է, անցյալ տարվա դեկտեմբերին բրիտանական հետախուզական ինքնաթիռները վեց թռիչք են իրականացրել Ռուսաստանի սահմանների մոտ, իսկ 2022 թվականի մարտին՝ 18։

Պարբերականի տվյալներով, որոնք հղում են անում բրիտանացի զինվորականներին, RC-135 ռադիոէլեկտրոնային հետախուզության ինքնաթիռները շարունակում են առաջադրանքներ կատարել Սև ծովի վրա՝ Ուկրաինայի մոտակայքում, «հետևելով ռուսական զինված ուժերին»։

Ինչպես նշում են բրիտանացի զինվորականները, թռիչքների քանակի ավելացումն իրականացվում է հետախուզական տվյալները ավելի օպերատիվ հավաքելու նպատակով՝ Միացյալ Թագավորությունում տեղակայված ամերիկյան համանման ինքնաթիռների հետ համագործակցությամբ։

Ներկայումս Մեծ Բրիտանիան ունի երեք այդպիսի ինքնաթիռ, որոնք կարող են ռադիոէլեկտրոնային հետախուզություն իրականացնել հարյուրավոր կիլոմետրեր խորությամբ երկրի տարածքում՝ չխախտելով նրա պետական ​​սահմանները։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը