Երևան +11°
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 23:53 23-07-2022

Գողություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկվել 2 երիտասարդներ

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՔՀԲ 6-րդ բաժանմունքի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, հուլիսի 22-ին, ժամը 22.40-ին, գողություն կատարելու հիմնավոր կասկածով, Մաշտոցի պողոտայում ձերբակալել և ոստիկանության Կենտրոնական բաժին են բերել 22 և 31 տարեկան երկու երիտասարդի:

Պարզվել է, որ նրանք մոտ մեկ ժամ առաջ ավտոբուսում ուղևորուհու պայուսակից գողացել են դրամապանակը:

Տուժողից ընդունվել է հաղորդում:

Կատարվում է նախաքննություն:

Ամենից շատ դիտված