Ներքին 3 տարի առաջ - 20:15 22-07-2022

ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամները հանդիպել են Եվրոպական խորհրդարանի պատվիրակությանը

ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամներ Աննա Գրիգորյանը և Արթուր Խաչատրյանը հուլիսի 22-ին հանդիպել են Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերով կոմիտեի նախագահ Դեյվիդ Մքալիսթերի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքէջը՝ Դեյվիդ Մքալիսթերը հայտնել է, որ ցանկանում են ծանոթանալ խորհրդարանական ընդդիմության տեսակետներին և առաջարկներին` կապված ներքաղաքական զարգացումների, ՀՀ կառավարության կողմից վարվող արտաքին քաղաքականության, դրա այլընտրանքների և այլ հարցերի հետ:

Խմբակցության անդամ Աննա Գրիգորյանի խոսքերով` պատվիրակությունը Հայաստան է այցելել մեր երկրի համար դժվարին ժամանակներում, երբ շատ լուրջ սահմանային խնդիրներ կան Ադրբեջանի հետ, երբ լուծված չէ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը, երբ ադրբեջանական զորքերը ներխուժել են Հայաստանի ինքնիշխան տարածք և առայսօր գտնվում են այնտեղ` Սյունիքում և Գեղարքունիքում: Աննա Գրիգորյանն ընդգծել է, որ եթե չլուծվի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը, հակամարտության ավարտի մասին խոսել չի կարելի: «Կարգավիճակի հարցը պետք է լուծել հետագա բանակցությունների միջոցով»,- շեշտել է նա:

Խմբակցության անդամ Արթուր Խաչատրյանը ներկայացրել է ԼՂ հակամարտության խնդիրը` անդրադառնալով դրա կարգավորման ուղիներին և ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք հայտնի սկզբունքներին: «1992 թ. ի վեր բոլոր միջազգային փաստաթղթերում մեկ հստակ ուղերձ է եղել, որը չի փոփոխվել 30 տարի շարունակ, մասնավորապես, ուժի կիրառման անընդունելիությունը: Այսպիսով, Ադրբեջանը խախտել է այս բոլոր կոչերը` 2020 թ. սանձազերծելով պատերազմ և փոխելով ստատուս-քվոն: Միջազգային հանրությունը և, մասնավորապես, Եվրամիությունը, եթե համաձայնում են այս ստատուս-քվոյին, ապա նշանակում է, որ նրանք թույլ են տալիս Ադրբեջանին անտեսել այն կոչերը, որոնք սեղանին դրված են եղել 30 տարի շարունակ, մասնավորապես, խախտել Հելսինկիի վերջնական եզրափակիչ ակտի սկզբունքները, այսինքն` ուժի կիրառման և ուժի կիրառման սպառնալիքի բացառումը` իրավիճակը փոխելու նպատակով»,- ընդգծել է պատգամավորը:

Խմբակցության անդամները նաև անդրադարձել են Ադրբեջանի կողմից հայկական մշակութային ժառանգության ոչնչացմանը, էթնիկ զտումների քաղաքականությանը ԼՂ-ում: «Պետք է հարգվի ԼՂ բնակչության ինքնորոշման իրավունքը: Ուժեղացրեք անվտանգային իրավիճակը Լեռնային Ղարաբաղում»,- ընդգծել է Արթուր Խաչատրյանը` դիմելով եվրոպացի գործընկերներին:

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
14:37 Հուսախաբված դուրս եկան. դաշնակցականը` խուզարկությունների վերաբերյալ
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից