Արտաքին 3 տարի առաջ - 12:10 22-07-2022

ՌԴ-ն 2023-ին խոշոր հարձակում է նախապատրաստում Ուկրաինայի վրա՝ Օդեսան գրավելու համար․ Foreign Policy


Ամերիկյան Foreign Policy ամսագիրը գրում է, որ ռուսական իշխանությունները կարող են 2023 թվականի սկզբին նոր խոշոր հարձակում սկսել Ուկրաինայի վրա՝ փորձելով, ի թիվս այլ բաների, գրավել Օդեսան և երկրի հարավ-արևմտյան ափը՝ կտրելով Ուկրաինան Սև ծովից:

Ռուսաստանի նոր ռազմական նպատակների մասին պարբերականին պատմել են Ամերիկացի և եվրոպացի չորս ներկա և նախկին պաշտոնյաներ։

«Ենթադրվում է, որ հաջորդ տարի նրանք (ուկրաինացիները) կարող են բախվել Ռուսաստանի ևս մեկ շատ լուրջ հարձակման։ Եվ մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի նրանց տանք ոչ միայն սարքավորումներ, այլև զինվորներ՝ թարմ զինվորներ՝ լավ պատրաստված, որպեսզի փորձեն հաղթահարել դա», - անանուն մնալու պայմանով ասել է արևմտյան պաշտոնյան:

ԱՄՆ-ի և ԵՄ-ի պաշտոնյաները կարծում են, որ Կրեմլը թիրախավորել է Օդեսան որպես «գլխավոր ռազմավարական մրցանակ՝ պատերազմի հաջորդ փուլի համար»:

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
15:22 Թոխմախի գերեզմաններում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու մարմին
17:00 Թեղուտի գործարքը կարող է փոխել ոչ միայն տնտեսությունը, այլև անվտանգության հաշվեկշիռը
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
15:40 Wildberries-ի խոշորագույն պահեստի հրդեհից հետո Մոսկվայի մարզի երկինքը ծածկվել է թանձր ծխով
14:58 Wildberries-ի այդ պահեստներում պահվում էին ԱԹՍ-ների պահեստամասեր․ Զելենսկի
19:38 Ռուսաստանի տնտեսությունը մոտավորապես Տեխաս նահանգի չափ է․ ԿՀՎ տնօրեն
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին