Միտք Ներքին 4 տարի առաջ - 19:57 21-07-2022

Քոչարյանը Նիկոլի վրա Toyota է ծախում, Նիկոլն էլ Քոչարյանի վրա թող պոպուլիզմ վաճառի

Նիկոլ Փաշինյանն այսօր Կառավարության նիստին խոստովանեց, որ իրենք ստիպված են 3 միլիարդ դրամ տրամադրել և «Տոյոտա Երևան» ընկերությունից մեքենաներ ձեռք բերել պարեկային ծառայության համար։ «Տոյոտա Երևանը», ինչպես հիշում եք, պատկանում է Ռոբերտ Քոչարյանին, որի հետ ոնց որ թե թշնամություն ունի Նիկոլը։ Բայց այսօր խոստովանում է, որ միայն Քոչրայանին, ավելի ճիշտ՝ նրա որդուն պատկանող ընկերությունն է ի զորու մատակարարել այն մեքենաները, որոնք պահանջում է Կառավարությունը ոստիկանության բարեփոխումների համար։ Եթե չմատակարարի, վերջ, քաշվում են, ստիպված են կանգնեցնել բարեփոխումներն ու ստոպ տալ մյուս մարզերում ևս պարեկային ոստիկանության ներդրումը։ Իսկ ինչո՞ւ մյուս ընկերություններից չեն կատարում գնումը, որովհետև մյուսները չեն կարողանում։ Հիմա աշխարհում, առհասարակ, մեքենաների դեֆիցիտ է, և միայն Քոչարյանի որդու ընկերությունն է կարողանում մեքենա բերել ու ծախել ՀՀ կառավարության ու Հայաստանի հարուստների վրա։

Միտինգների ժամանակ իրար քլնգում են, միտինգներից դուրս իրար հետ առևտուր անում, որովհետև այլ տարբերակ չունեն։ Չքլնգելու տարբերակ էլ չունեն, որովհետև «հանրությունը պահանջում է», որ Քոչարյանն ու քոչարյանականները քլնգեն այս Կառավարությանը։ Իսկ Կառավարության ու հանրության շահն էլ պահանջում է, որ այդ նույն Կառավարությունը, որին քլնգում է Քոչարյանը, իսկ վերջին շրջանում՝ միայն դաշնակները, բյուջեից միլիարդավոր դրամներ հատկացնի նույն Քոչարյանի ընկերությանը, որ ավտո առնի, հատկանցի պարեկներին, պարեկներն էլ էդ ավտոներով մարդ բռնեն, տուգանեն ու բյուջե լցնեն։ Իրենց բյուջեն, ճիշտ է, բայց բյուջեն բյուջե է, ի՞նչ տարբերություն։

Մնում է հասկանալ, թե Նիկոլ Փաշինյանն ինչ կարող է ծախսել Քոչարյանի ու քոչարյանականների վրա։ Մտածեցինք, մտածեցինք, ու հասկացանք․ քանի որ Նիկոլը օֆիցիալ իր անունով գրանցված ոչ մի բզինես չունի, ինքն էլ թող Քոչարյանենց վրա իր ունեցած միակ արժեքավոր զենքը ծախի՝ պոպուլիզմը։ Դրանից մեր միտինգավորները, եկեք խոստովանեք, մի քիչ կաղում են, դրա համար էլ արդյունքի չեն հասնում։ Կստացվի շահավետ գործարք՝ Քոչարյանը Նիկոլի վրա Toyota է ծախում, Նիկոլը Քոչարյանի վրա՝ պոպուլիզմ։ Արդյունքում կարձանագրենք՝ շահում եք դուք, շահում է պետությունը, իսկ եթե ավելի ազնիվ գտնվենք, ապա ավելի ուղիղ կձևակերպենք՝ շահում եք դուք, խաբվում ենք բոլորս։ Անփորձանք։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի