ՀՀ վարչապետին է ներկայացվել Գնումների համակարգի զարգացման հայեցակարգի նախագիծը
copy image url

ՀՀ վարչապետին է ներկայացվել Գնումների համակարգի զարգացման հայեցակարգի նախագիծը

Ներքին 2 տարի առաջ - 17:12 21-07-2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Գնումների համակարգի զարգացման հայեցակարգի նախագիծը:

Վարչապետը նշել է, որ գնումների ոլորտի զարգացման հարցը Կառավարության շարունակական քննարկումների կարևորագույն թեմաներից մեկն է, որն ունի շատ նրբություններ, բարդություններ և կարևորություն: «Խոսքը վերաբերում է պետական գնումներին, այսինքն՝ ըստ էության, պետական բյուջեի միջոցով իրականացվող ծրագրերին, որն ունի երկու կոմպոնենտ: Մեկը ֆինանսների ծախսման և ծրագրերի իրականացման արդյունավետությունն է, և մենք այդտեղ հաճախ ենք խնդիրներ ունենում: Դրանց մի խումբը կապված է նրա հետ, որ շատ դեպքերում ամենաէժան գին առաջարկող ընկերությունը միշտ չէ, որ առաջարկում է ոչ միայն ամենաորակով, այլև ընդհանրապես՝ որակով ծառայություն:

Երկրորդը. շատ դեպքերում խնդիրներ ենք ունենում ոչ թե գնի և որակի, այլ կատարվածի ժամանակի և արագության հետ: Մյուս դեպքերում՝ շատ հաճախ խնդիր ենք ունենում, որ ստիպված ենք լինում մեկ անձից գնում իրականացնել: Այսօր էլ կառավարության նիստում այդպիսի դեպք ունեցանք: Իհարկե, սա օբյեկտիվ, ֆորսմաժորային իրավիճակների հետ է կապված լինում, բայց նաև ուղիղ գնումների դեպքում միշտ վստահ չենք լինում, թե ինչքանով արդյունավետ գին տվեցինք այդ ծառայության համար:

Մյուս կողմից՝ մեր գնումների համակարգը, ընդհարապես՝ մեր պետական համակարգը ժամանակի, այսպես ասած, ֆինանսական գնահատման ոչ մի մեխանիզմ չունի: Նույն գնումների ընթացակարգը շատ դեպքերում երկար է ձգվում այն պատճառով, որ պարտվողը դատի է տալիս հաղթողին, պրոցեսը երկար ժամանակ է տևում, հետո՝ հաղթողն է դատի տալիս պարտվողին, հետո երկուսով են դատի տալիս կառավարությանը: Այս ամենը նորմալ է, մենք դեմ չենք, որ դատական և օրենսդրական շրջանակներում պարզաբանումներ տեղի ունենան: Հետո՝ այդ ծրագրերը կամ չեն իրականացվում, կամ իրականացվում են նախատեսվածից մեկ կամ երկու տարի ուշ:

Մենք մեթոդ չունենք հաշվելու, թե ուշ իրականացման հետևանքով պետությունը որքան գումար կորցրեց: Հնարավոր է՝ ենթադրենք 3 մլն դրամի շուրջ 4 տարի դատական վեճ ունենանք, բայց ոչ ոք չի հաշվում այդ ընթացքում պետությունը շահե՞ց, թե՝ չշահեց: Հնարավոր է, որ մի քանի միլիարդ դրամ կորցրեցինք: Ընդ որում, այսպիսի դեպքերում նաև բարոյական վնասի խնդիր կա»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Կառավարության ղեկավարը հիշեցրել է՝ եղել է դեպք, որ գյուղական բնակավայրերից մեկում դպրոցի շենքի կառուցման շինարարությունը դատական գործընթացների պատճառով տարի ու կես ձգձգվել է և հայտնի չէ, թե այն երբ կավարտվի: «Այդ ընթացքում երեխաները դպրոց չգնացին և այլն: Դրա վնասը որևէ մեկը հաշվե՞լ է, թե՝ չի հաշվել: Բայց մյուս կողմից էլ, իհարկե, հակառակը կա, որ այնուամենայնիվ, գնի ճշգրտման ամենաարդյունավետ մեխանիզմը զուտ տրամաբանորեն մրցութային կարգն է: Հիշում եք, թե այս ընթացքում ինչքան փոփոխություններ ենք արել գնումների համակարգում: Պետք է անկեղծ ասել, որ փնտրտուքների մեջ ենք, և ոսկե միջինը գտնել այս պահի դրությամբ մեզ չի հաջողվել:

Հույս ունենանք, որ Ֆինանսների նախարարությունը գտել է այդ ոսկե միջինը և մեզ այսօր կառաջարկի: Մենք պետք է անհոգնել շարունակենք այս թեմայի քննարկումը մինչև, այնուամենայնիվ, արդյունավետության հասնենք: Բայց ամենամեծ խնդիրը հետևյալն է՝ հիշենք, որ իրականում ամեն ինչ կարողանում ենք գնանշել, ամեն ինչ՝ բացարձակապես, բացի ամենաթանկարժեք բանից, իսկ ամենաթանկ բանը ժամանակն է: Մինչ այս պահը գոնե ես չեմ հանդիպել, որ ունենանք ժամանակը գնանշելու մեթոդաբանություն: Իսկ ժամանակն ինչո՞ւ է ամենաթանկը, քանի որ թերևս այն քիչ բաներից է կամ միակ բանը, որ այլևս հետ չես բերի: Այսինքն՝ այն կամ արդյունավետ օգտագործվեց, կամ չօգտագործվեց, կամ էլ հակառակ նպատակով օգտագործվեց»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Այնուհետև անդրադարձ է կատարվել գնումների համակարգում առկա հիմնական խնդիրներին, գնումների էլեկտրոնային համակարգի ոչ արդիական վիճակին, գնումների գործընթացի պլանավորմանը, ընթացակարգերին: Նշվել է, որ ներկայումս ընթացքի մեջ են գնումների նոր համակարգի մշակման աշխատանքները: Ռազմավարության նախագծով նախատեսվում է գնման ընթացակարգերի թվայնացում, գործիքակազմերի արդիականացում, գնումների մասնագետների վերապատրաստում, կարողությունների զարգացում և պայմանագրերի կառավարման գործընթացի բարելավում:

Նախագծի հիմնական նպատակն է՝ թիրախային կերպով շարունակական բարելավել գնումների համակարգը, իրականացնել գնումների մասնակիցների ռեյտինգավորում, բարելավել նաև մեկ անձից գնումների իրականացման համակարգը՝ պատասխանատվության հակակշռված ճկունության աճի ապահովմամբ:

Նախագծի շուրջ շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչները հանդես են եկել հարցադրումներով, դիտարկումներով և առաջարկություններով:

Վարչապետ Փաշինյանը ևս մեկ անգամ ընդգծել է գնումների ոլորտի հետևողական բարելավման անհրաժեշտությունը և հանձնարարել՝ հաշվի առնելով քննարկման արդյունքները, նախագիծը լրամշակել:

Ամենից շատ դիտված

19:54 Փաշինյանի շարասյունը Սյունիքից վերադառնալիս ավտովթարի է ենթարկվել
22:00 Հատուկ կարծիք․ Ընդդիմադիրները ձախողելու են Փաշինյանի իմպիչմենտը
22:17 Երևանի կենտրոնում մի տղամարդ հետապնդում է, քաշքշում տարբեր կանանց և աղջիկների. փաստաբան
12:06 Ալեն, քեզ էլ կհիշեն որպես «գավնասերիալներում խաղացող մարմնավաճառ», մարդկանց վրա թքող, Արցախը թուրքին հանձնող հակահայ
11:04 Նիկո՛լ Փաշինյան, 12300-ից միայն 300-ն է քո կողմնակիցը, այն էլ քեզ հետ եկած, մնացածը թքած ունեն
22:30 Կաթողիկոսը 10 հատ վարչապետ արժե. հարցում՝ Ալավերդիում
10:12 Կոնֆլիկտ ավտոբուսում․ տարեց կինը վիճել է դեռահասի հետ
16:25 Նիկոլ Շնաբերանին լավագույնը կպատասխանի Նիկոլ Ազնվազարմը. Լևոն Զուրաբյան
19:00 Արտակարգ դեպք՝ Երևանում հայտնի «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնում. կասկածյալներն օտարերկրացիներ են
12:19 Վարորդները չեն իմացել, որ բեռնատարներում ԱԹՍ-ներ են. Զելենսկին՝ ՌԴ-ի վրա հարձակման մասին