Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 23:32 20-07-2022

Նախարար Նարեկ Մկրտչյանին տրամադրվել է 10-օրյա արձակուրդ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 20-ին որոշում է ստորագրել, որով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանին տրամադրվել է 2021-2022 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի մասը՝ 10 աշխատանքային օր՝ 2022 թվականի օգոստոսի 8-19-ը ներառյալ:

Նշվում է, որ Նարեկ Մկրտչյանի արձակուրդում գտնվելու ընթացքում վերջինիս կփոխարինի Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը: