Ներքին 4 տարի առաջ - 21:07 20-07-2022

Վարդենիկ գյուղում սուբվենցիոն ծրագրով կկառուցվի 12,5 կմ երկարությամբ գազատար

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Վարդենիկ գյուղում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կկառուցվի նոր գազատար՝ 12,5 կիլոմետր երկարությամբ։ Հայտնում է Գեղարքունիքի մարզպետարանը։

Վարդենիկի նորաստեղծ թաղամասի գազատարի կառուցման ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է 27 միլիոն դրամ, որի 60 տոկոսը կամ 16 միլիոն 200 հազարը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը կամ 10 միլիոն 800 հազար դրամը՝ Մարտունու համայնքապետարանը։

Շինարարական աշխատանքների մրցույթը կհայտարարվի առաջիկա օրերի ընթացքում։

Ծրագրի ավարտից հետո բնական գազից օգտվելու հնարավորություն կունենան Վարդենիկի նորաստեղծ թաղամասի 300 ընտանիք։