Ներքին 4 տարի առաջ - 13:31 20-07-2022

Ձեզ նման ապուշներն են զանգում ինձ, անհանգստացնում. կասկածելի գործատուն շինարարության ոլորտում բարետես արտաքինով աղջիկներ է փնտրում

Տղամարդկանց և կանանց աշխատանքային անհավասարության խնդիրները համակարգային առումով շարունակում են խնդրահարույց մնալ: Անկախ աշխատանքային օրենսդրության կարգավորումներից՝ խտրականության տարբեր դրսևորումների արդյունքում կանայք, մեծ հաշվով, շարունակում են թիրախավորված մնալ։ Կարդալով հայտարարություններ, որոնք չգիտես թե ինչի մասին են, և գործատուն ինչ է ուզում, կանայք շատ հաճախ ընկնում են «թակարդը»։

Աշխատանքի ընդունման հայտարարություններում (մրցույթներում) և աշխատանքային հարաբերությունների իրացման ընթացքում արգելվում է, գործնական հատկանիշներից և մասնագիտական պատրաստվածությունից ու որակավորումից բացի, խտրականության հիմք հանդիսացող որևէ այլ պայման սահմանելը՝ բացառությամբ եթե դա բխում է աշխատանքին ներհատուկ պահանջներից։ «Պահանջվում են 18-31 տարեկան բարետես արտաքինով աղջիկներ՝ շինարարությունում աշխատելու համար»,- օրեր առաջ նման հայտարարություն էր շրջանառվում համացանցում, որի հետքերով էլ փորձեցինք գնալ։

Oragir.news-ը, զանգահարելով նշված հեռախոսահամարով, փորձեց պարզել, թե ինչու են շինարարության ոլորտում անհրաժեշտ աղջիկներ, այն էլ՝ բարետես արտաքինով։ Հեռախոսահամարին պատասխանող Զավեն անունով անձը սկզբում խուսափեց պատասխանել մեր հարցին՝ ասելով, որ ինքը կզահանգահարի, սակայն հակառակ մեր պնդման՝ շարունակեց. «Դե վսյո, ուրեմն վերջ, չենք շարունակում։ Որտեղից ուզում եք, զանգահարեք, խի՞ եք զանգել ինձ, ես չեմ տվել նման հայտարարություն», այնուհետև հավելեց՝ իբրև հեռախոսահամարն իրենն է, սակայն հայտարարության հետ ինքը որևէ կապ չունի. «Նոյի թվին ինչ-որ հայտարարություն ա եղել, համարն առել եմ, ընկել եմ կրա՞կը։ Համացանցում էլ տարածվում է սա, ձեր նման ապուշներն էլ զանգում, անհանգստացնում են ինձ»,- վրդովվեց Զավենը։

Գործատուներն իրավունք չունեն աշխատանքի ընդունման հայտարարություններում աշխատողի համար նշել այնպիսի կետեր, ինչպիսիք են, օրինակ, տարիքը, բարետես լինելը և այլն։ Սա կարգավորվում է Աշխատանքային օրենսգրքի 3․1 հոդվածով (խտրականության արգելումը)։ Վստահաբար սույն անձը չի տիրապետում օրենքին կամ էլ իմանալով հանդերձ՝ շարունակում է իր գործունեությունը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում