Արտաքին 3 տարի առաջ - 13:18 20-07-2022

Ղրղզստանը Ռուսաստանի հետ հաշվարկները կիրականացնի ռուբլով

Ղրղզստանն ու Ռուսաստանն ամբողջությամբ անցել են ռուբլով հաշվարկների, հայտարարել է Ղրղզստանի էկոնոմիկայի և առևտրի նախարար Դանիյար Ամանգելդիևը։

Նրա խոսքով, ապրանքների հիմնական տեսակների հետ կապված հաշվարկները կատարվում են ռուսական ռուբլով։

«Ապրանքների միակ խումբը, որի հետ կապված հաշվարկները կատարվում էին դոլարով, վառելիքն ու քսանյութերն էին: Պատժամիջոցների կիրառման և SWIFT համակարգի անջատման պատճառով վճարումների հետ կապված խնդիրներ առաջացան, որոշում ընդունվեց անցնել ռուբլով հաշվարկների: Այսպիսով, կարելի է փաստել, որ Ռուսաստանի հետ բոլոր հաշվարկները կատարվում են ռուբլով»,- ասել է Ամանգելդիևը։

Նախարարը հավելել է, որ ռուբլով հաշվարկների անցնելուց հետո ռուբլու փոխարժեքը սկսել է ամրապնդվել, որն ազդել է նաև վառելիքի ինքնարժեքի վրա։

«Ռուբլու փոխարժեքը բարձրացավ այն բանից հետո, երբ մենք կսեցինք հաշվարկները կատարել ռուսական ռուբլով: Ըստ այդմ, դա հանգեցրեց վառելիքի և քսանյութերի գների բարձրացմանը: Բացի այդ, դիզվառելիքը թանկանում է հենց Ռուսաստանում»,- ասել է Ամանգելդիևը:

Ամենից շատ դիտված

22:30 Բնակարաններ, մեքենա, 42.7 մլն կանխիկ, 56 մլն եկամուտ․ Ալեն Սիմոնյանի և նրա նախկին կնոջ ունեցվածքը
13:30 Ինչու գծերից գցեցին Ալեն Սիմոնյանին. 3 վարկած
22:17 «И тебя вылечат». Բագրատ Միկոյանը՝ Փաշինյանին
20:26 Ես նախապես չեմ պլանավորել, որ Ալեն Սիմոնյանը չի լինելու ԱԺ նախագահ կամ պատգամավոր. Փաշինյան
12:56 Ոչ մի պաշտոն հավերժ չի և փառք Աստծո. Ալեն Սիմոնյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից
22:05 Արտաշ Ասատրյանի որդին՝ Գրիշան, նմանակել է համացանցի օգտատերերից մեկին. ինչպես է արձագանքել քույրը
14:05 Մամուլից եմ իմացել, անհեթեթություն է. ՀՀ-ն ունի նախագահ, որին շատ սիրում ու հարգում եմ. Ալեն Սիմոնյանը՝ ՀՀ նախագահի պաշտոնին հավակնելու մասին
16:30 Ալեն Սիմոնյանը կարող է թիվ մեկ օլիգարխը դառնալ
23:16 Ամեն տեսակ ճնշում ու սցենար տեսել ենք. կոմկուսի Գյումրիի խմբակցության ղեկավար
23:52 Նիկոլը անգնահատելի օգուտ տվեց հայ ազգին՝ ցույց տալով իր իրական պատկերը