Ներքին 4 տարի առաջ - 13:10 20-07-2022

Փողն է ծնում տեսակետ․ Ավետիք Իշխանյան

«Factor», «Ազատություն», Հ-1 լրատվամիջոց-քարոզիչների սիրելի հյուրերն են փաստաթղթեր կեղծած, բանակից թռած, դավաճան Արման Բաբաջանյանը, բանսարկու-ստախոս, թրքամոլ Ստեփան Գրիգորյանը և նման այլ արարածներ, որոնցով, ցավոք, լեցուն է Հայաստանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը:

Նա հավելում է․ «Սրանք հանդես են գալիս որպես վերլուծաբաններ, քաղաքագետներ, իրավապաշտպաններ։ Իրականում սրանք բոլորը բացարձակ տգետներ են՝ չգիտեն հայոց պատմություն, տարրական քաղաքագիտություն, աշխարհաքաղաքականություն։ Սրանք զուրկ են տրամաբանությունից, վերլուծական մտքից։

Սրանց համար գոյություն չունի ազգային արժանապատվության, պետական շահի հասկացողություն, այլ միայն անձնական շահ՝ փո՛ղ,փո՛ղ, փո՛ղ․․․

Սրանք երբևէ չեն ունեցել որևէ սկզբունք, տեսակետ։ Սրանց սկզբունքն ու տեսակետը փողն է, որն էլ ծնում է «տեսակետ»։

Ուղղակի սրանց տերերը սրանց վարձատրում են և նույն տերերի լրատվամիջոցները սրանց հրավիրում են քարոզչության»։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք