Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 23:38 19-07-2022

Իրանի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ-ը պետք է հնարավորինս շուտ հեռանա Սիրիայից և տարածաշրջանից

Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին հայտարարել է, որ ԱՄՆ-ը պետք է որքան հնարավոր է շուտ լքի Սիրիան և տարածաշրջանը։
«Անհրաժեշտ է, որ այս երկրի ուժերը հնարավորինս շուտ լքեն տարածաշրջանը, այդ թվում՝ Սիրիան»,- ասել է պետության ղեկավարը՝ ընդգծելով, որ ամերիկյան ուժերի անօրինական ներկայությունը տարածաշրջանում ապակայունացնող գործոն է։

Նա մեղադրել է ԱՄՆ-ին Սիրիայից պաշարներ, այդ թվում՝ նավթ գողանալու մեջ, ինչպես նաև դատապարտել է Իսրայելի հարվածները Սիրիայի տարածքին։

Հուլիսի 19-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ռայիսիի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է սիրիական ճգնաժամի կարգավորման գործում Մոսկվայի և Թեհրանի նշանակալի ավանդի մասին։

Ամենից շատ դիտված

23:48 Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
23:35 Թրամփը գովաբանել է Մասկին թռչող սպորտքարի թողարկման առթիվ
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
09:00 «Ֆակտորի փրոդաքշնը» անգամ 1000 խոշոր հարկատուների ցանկում չկա