Խոսք Ներքին 3 տարի առաջ - 16:34 19-07-2022

Արմեն Գրիգորյանի հայտարարությունը շատ անհաջող «կրուտիտ» է․ Կարեն Վրթանեսյան

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը «Արմենպրեսին» տված իր հարցազրույցում, ըստ էության, հաստատել է, ապա փորձել է արդարացնել Արցախից զինծառայողների դուրսբերումը։ Հարցին, թե ինչպես կմեկնաբանի այն լուրերը, թե Հայաստանը պատրասվում է Լեռնային Ղարաբաղից դուրս բերել զորքերը՝ դրանով ԼՂ-ն թողնելով անպաշտպան, Արմեն Գրիգորյանը պատասխանել է․ «Պատերազմի ընթացքում ՀՀ ԶՈւ մի շարք ստորաբաժանումներ օգնության են հասել ԼՂ Պաշտպանության բանակին: Հրադադարի հաստատումից եւ ԼՂ-ում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ կոնտինգենտի տեղակայումից հետո ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների դուրսբերումը ԼՂ-ից տրամաբանական է»։ Բայց դա չի՞ նշանակում, որ իրոք ԼՂ-ն անպաշտպան է թողվում։ Գրիգորյանն արձագանքել է․ «Ո՛չ, որովհետեւ նախկինում էլ ԼՂ անվտանգության ապահովման գործառույթն իրականացրել է ԼՂ Պաշտպանության բանակը: Եվ այս առումով որեւէ բան չի փոխվում: Չնայած պետք է մի բան արձանագրել, որ Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ ուժերի տեղակայումը պիտի անվտանգության երաշխիք լինի»։

Թեմայի առնչությամբ Oragir.news-ը զրուցեց ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանի հետ՝ հարցնելով, թե արդյոք ներկայիս ՊԲ-ն կարելի է համեմատել մինչև պատերազմը եղած ՊԲ-ի հետ, և եթե Հայաստանից զորակոչ տեղի չունենա, ինչպես է Արցախը պաշտպանվելու։ «Իր ասածները այն մասին, թե պատերազմի ժամանակ զորք էր տարվել, հիմա նոր դուրս է բերվում, ես կձևակերպեի որպես անհաջող «կրուտիտ»՝ այսպես ասած՝ անհաջող արդարացում։ Գաղտնիք չէ, և դրա մասին բազմիցս խոսվել է, ոչ այսպիսի բաց հայտարարություններով, այլ լրագրողների հարցերին ի պատասխան՝ բազմիցս խոսվել է, որ Պաշտպանության բանակ զորակոչիկներ չեն ուղարկվում նոյեմբերի 9-ից հետո։ Սա նշանակում է ՊԲ-ի լուրջ կրճատում։

Արմեն Գրիգորյանի այսօրվա հայտարարություններից նորություն այն էր, որ ասվեց, որ նաև պայմանագրայիններ ՀՀ-ից չեն գնալու։ Դա նշանակում է, որ Արցախի անվտանգության ապահովման լուրջ խնդիր է առաջանում՝ հաշվի առնելով, որ ռուս խաղաղապահները, որոնց անընդհատ ներկայիս իշխանությունը զավթած այս խմբակը հղում է անում, և հենց իրենք էլ ասում են, որ ռուս խաղաղապահները չեն ապահովում անվտանգությունը, զանազան ակնարկներ են անում և այլն։ Նա այդ 2 հազար հոգին, որ եռակողմ հայտարարության մեջ նշված էր, այդ 2 հազար հոգին, բնականաբար, բավարար չեն Արցախի անվտանգությունը ապահովելու համար։ Այդ 2 հազար խաղաղապահները ավելի շատ ռազմաքաղաքական գործոն են, բայց եթե ՀՀ-ից Արցախի բնակչության անվտանգությունը ապահովելու գործը չի արվում, ապա միայն խաղաղապահները ոչինչ չեն կարողանալու անել»,- պատասխանեց Վրթանեսյանը։

Օրեր առաջ Ադրբեջանի նախագահը հայտարարել էր, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ մինչև հունիս ամիսը Արցախից հանվեն հայկական զորքերը, սակայն, ըստ Ալիևի հայտարարության, պրոցեսն ուշանում է․ հուլիսի կեսն է, բայց զորքերը հանված չեն։ Վրթանեսյանին հարցրինք՝ կարելի՞ է ենթադրել, որ ԱԽՔ-ի հայտարարությունը ենթադրում է հայկական կողմից Ալիևի հերթական պահանջների կատարում։ «Ալիևի ասածից մի բան է հստակ, որ հայկական կողմը ներկայացնող անձինք՝ Նիկոլ Փաշինյանը և այլք, ունեցել են նաև բանավոր պայմանավորվածություններ Ադրբեջանի հետ, իսկ սա, ըստ էության, նշանակում է, որ եղել է ու կա դավադրություն Հայաստանի դեմ», - պատասխանեց Վրթանեսյանը։

Ամենից շատ դիտված

01:00 ԱԺ ընտրությունների նախնական արդյունքները
04:51 Ամփոփվել են 2005 տեղամասերից 1029-ի արդյունքները․ որ ուժերն են անցնում ԱԺ․ ԹԱՐՄԱՑՎՈՂ
00:13 Հայերն իրոք քվեարկել են հօգուտ ադրբեջանցիների հետ ապրելու․ Հայկ Մարտիրոսյան
09:10 ԿԸՀ-ն ամփոփել է բոլոր 2005 տեղամասերի արդյունքները
12:44 Ընդդիմությո՛ւն, մի՛ վերցրեք Ձեր մանդատները. եթե վերցնում եք մանդատները, նշանակում է՝ լեգիտիմացնում եք Նիկոլի կեղծած ընտրությունը. Ռուբեն Մխիթարյան
02:58 Սամվել Կարապետյանը քիչ անց հայտարարությամբ հանդես կգա
02:02 Որ տեղամասերում է ընդդիմությունն առաջատար․ Նարեկ Կարապետյանը տվյալներ է հրապարակել
16:35 Ամեն ինչ այնքան վատ չէ, որքան թվում է. Խաչատուր Հունանյանի վերջին գրառումը
00:43 ՔՊ՝ 56.04%, Ուժեղ Հայաստան՝ 21․87%, Հայաստան դաշինք՝ 8․69%․ 131 տեղամասի արդյունքները
12:17 ՔՊ-ն չի ունենա Սահմանադրության փոփոխությունների համար անհրաժեշտ սահմանադրական մեծամասնությունը

Ձեզ գուցե հետաքրքրի