Ուղիղ եթեր
Թողած իր քաղաքացու գոյատևման կենսական խնդիրները՝ զբաղված է աշխարհում խաղաղություն հաստատելու իր մեսիայով
copy image url

Թողած իր քաղաքացու գոյատևման կենսական խնդիրները՝ զբաղված է աշխարհում խաղաղություն հաստատելու իր մեսիայով

Միտք Ներքին 2 տարի առաջ - 13:33 19-07-2022
Ծիրանի բերքահավաքն ու արտահանման գործընթացն ավարտվեց։ Թե ինչ քանակությամբ բերք հավաքվեց, ինչ քանակությամբ արտահանվեց, այդպես էլ ոչ ոք ոչինչ չիմացավ։ Թերևս ոչ այն պատճառով, որ կառավարությունը թաքցնում է տվյալները։ Ավելի շուտ այն պատճառով, որ դա իրեն չի հետաքրքրում, քանի որ համարում է, որ դա Արմստատի տիրույթում է, ու այդ առումով ինքն անելիք չունի։ Իր անելիքը Լարսը բացելն էր, բացել է։ Մնացածը ծիրան արտադրողի և արտահանողի գործն է, իսկ վերջնարդյունքը ֆիքսելը՝ Արմստատի։ Այլ, ավելի մանր հարցերով զբաղվելու առումով կառավարությունը ո՛չ ցանկություն ունի, ո՛չ էլ ժամանակ։ Հայերս համարում ենք, որ ծիրանը Հայաստանի բրենդներից մեկն է, և ի թիվս Հայաստանը ներկայացնող այլ բրենդների՝ հայկական ծիրանով էլ ենք ներկայացել աշխարհին։ Եվ մինչև 2018թ․-ը ծիրանի բերքահավաքի ու արտահանման օրերին Հայաստանի կառավարությունը, կարելի է ասել, աշխատում էր արտակարգ ռեժիմով։ Հիմա դա անցյալ է, քանի որ իրավիճակ է փոխվել։

Հայկական բրենդներից էր ու է նաև հայկական կոնյակը։ Դրանով նույնպես ներկայացել ենք աշխարհին։ Ու արդեն 60-70 տարի մանկական հպարտությամբ նույն աշխարհին չգիտեմ որերորդ անգամ պատմում ենք, որ Բրիտանիայի վարչապետ Չերչիլը խմիչքների մեջ գերադասում էր հայկական կոնյակը։ Վերջին տարիներին աշխարհում մի քիչ դանդաղ, բայց մեծ ճանաչում է ձեռք բերում նաև հայկական գինին։ Հասկանալիորեն սրանց պատրաստման հումքը խաղողն է, որի իրացման հետ կապված ևս տարեցտարի իրավիճակը վատանում է։ Մշակող գործարանները հրաժարվում են գնել գյուղացու արտադրած խաղողը։ Կառավարությունն էլ ընտրել է հարցի լուծման թերևս ամենաանարդյունավետ, եթե չասենք գյուղացու համար ամենաաննպաստ տարբերակը։ Մի բան, որի համար այսօրվա իշխանության գլուխը ընդդիմադիր եղած ժամանակ ամենասուր քննադատությանն էր ենթարկում գործող իշխանությանը։

Այս տարվա համար էլ գյուղացիների վերամշակող ընկերությունների համար առքուվաճառքի պայմանագրերի կնքման վերջնաժամկետ էր սահմանվել հուլիսի 1-ը։ Այդ ընթացքում պետք է պայմանագրեր կնքվեին քանակի և գնի վերաբերյալ, որպեսզի կառավարությունը նախապես իմանար, թե որ գործարանին ինչքան սուբսիդիա է տրամադրելու։ Մինչև հունիսի 20-ը խաղողագործները դիմում էին վերամշակողներին, սրանք պատասխանում էին, թե կնքման գործընթացը դեռ չեն սկսել։ Հիմա պատասխանում են, որ ավարտել են։ Արդեն 20 օր է անցել գործընթացի «ավարտից» հետո, կառավարությունում դարձյալ լռություն է։ Այդ առումով ոչինչ չի հրապարակվում․ ինչքան պայմանագիր է կնքվել, քանի գյուղացու և գործարանի միջև, ինչ քանակությունների վերաբերյալ, ինչքան բերք է սպասվում և մոտավորապես ինչ քանակների իրացման խնդիր կա։

Բացարձակապես ոչ մի խոսք, ոչ մի մեկնաբանություն։ Մինչդեռ ընդամենը 4-5 տարի առաջ հայկական կոնյակի և գինու արտահանումից ավելի քան 300 մլն դոլար (հանքահումքից հետո երկրորդն էր) գումար էր մտնում Հայաստան։ Ռուս-ուկրաինական պատերազմական գործողություները սկսելուց ի վեր՝ այս ոլորտում ևս մեր գործարարները հսկայական կորուստներ էին գրանցում՝ չնայած այն հանգամանքին, որ ռուսական շուկայում, պայմանավորված եվրոպական խմիչքների չներկրումից գոյացած բացով, շուրջ 50%-ոց դեֆիցիտ էր առաջացել։ Կառավարությունը չկարողացավ այնպես անել, որ այդ ճեղքվածքը թեկուզ և չնչին չափով լցվեր հայկական արտադրության խմիչքներով։ Հասկանալի է, եթե տեղում, իր երկրում չի կարողանում անգամ նորմալ մթերում կազմակերպել, ռուսական գերքաղաքականացված շուկայում չի էլ փորձի ինչ-որ քայլեր ձեռնարկել։

Մինչդեռ ամբողջ խնդիրը այն է, որ նման կառավարման արդյունքում երկրի ներսում բառիս բուն իմաստով սնանկացման լուրջ վտանգի առաջ է հայտնվել գյուղացին, քայքայվում է գյուղատնտեսությունը, դրսում էլ աստիճանաբար, բայց հաստատուն քայլերով շուկայից դուրս են մղվում հայկական բրենդ հանդիսացող ապրանքները։ Եվ դրանում մեղքը ոչ այնքան համաշխարհային, իրավիճակային զարգացումներինն է, որքան Հայաստանի կառավարությանը, որը «խեղդվողի փրկությունը հենց իր՝ խեղդվողի գործն է» սկզբունքով թողել է իր քաղաքացու գոյատևման համար կենսական «մանր-մունր այս խնդիրները» և զբաղված է աշխարհում խաղաղություն հաստատելու իր առաքելությամբ։

Ամենից շատ դիտված

16:23 Մահացածը 4 երեխայի մայր էր, փախչում էր, որ ամուսինը չծեծի․ նոր մանրամասներ՝ Պռոշյանի ողբերգական վրաերթից 
20:59 Կայծակի հարվածից զինծառայող է մահացել. նա 30 օրից պետք է զորացրվեր
14:15 «Տիկին Աննան ջնջում է», «իմը հենց նոր ջնջեց», ​​​​​​​«դիպլո՞մ եք տալիս, թե՞ գժի թուղթ»․ Աննա Հակոբյանը քննադատություն չի հանդուրժում
14:26 Ոստիկանությունը վերսկսել է 18 տարի առաջ անհետացած աղջկա որոնումները 
16:03 Ադրբեջանի ՊՆ-ն մեկնաբանել է սահմանին 2 անչափահասների մոլորվելը
17:35 ​​​​​​​Ընտանիքները սգի մեջ են․ տղաներին առևանգել են Փաշինյանի հռչակած ամենաանվտանգ տարածքից
21:55 Սյունիքից ադրբեջանական կողմ անցած տղաները վերադարձել են Հայաստան
13:24 Սա է «բարեկամ» Ադրբեջանը․ պարզից էլ պարզ է, որ 2 անչափասները որևէ այլ նպատակ ունենալ չէին կարող․ Թաթոյան
18:17 Հայտնի է, թե ով է Ադրբեջանի սահմանը հատած տղաներից մեկը. մանրամասներ
13:35 Երեխեքը գնացել են ձիերի հետևից ու բռնվել, ասում են՝ Լաչին են տարել․ նոր մանրամասներ՝ սահմանին մոլորված անչափահասներից

Ձեզ գուցե հետաքրքրի