Ներքին 4 տարի առաջ - 23:38 18-07-2022

Ընդդիմությունը վերստին վերանվաճում է քաղաքական անմեղսունակության Էվերեստը. Հայկ Կոնջորյան

Երբ թվում է, որ ընդդիմությունն այլևս ուժասպառ է և չի կարող երկնել մի նոր քաղաքական հիմարություն, հանկարծ ընդդիմությունը մեզ՝ բոլորիս, հերթական անգամ զարմացնում է և վերստին վերանվաճում է քաղաքական անմեղսունակության Էվերեստը։

Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի հայտարարությանը, թե մշակվում է «դենոնսացիայի»՝ չեղարկման հռչակագիր, որի իմաստն այն է, որ իշխանությունները պատրաստվում են ինչ-որ պայմանագիր կնքել Թուրքիայի և Ադրբեջանի հետ, բայց քանի որ իշխանությունները չեն ներկայացնում հայ ժողովրդին, ապա բոլորը պետք է իմանան, որ իշխանափոխությունից հետո բոլոր պայմանագրերը կչեղարկվեն։

«Այն, ինչի մասին հայտարարվում է, քաղաքական անմեղսունակության հերթական դրսևորում է, և եթե ընդդիմությունը պատրաստվում է որևէ բան չեղարկել, ապա ես առիթ ունեցել եմ հարցադրում անել ընդդիմադիր գործընկերներին, երբ նրանք իշխանության գալու հնարավորություն ունենան, նոյեմբերի 9-ի հայտարարությունը պատրաստվո՞ւմ են չեղարկել։

Երբ ընդդիմությունը գնում էր ընտրության, մարդիկ էլ են իրենց այդ հարցը տվել, թե պատրաստվո՞ւմ եք չեղարկել նոյեմբերի 9-ի հայտարարությունը, իրենք ասում էին՝ ոչ, որովհետև, դա արդեն կայացած փաստ է։ Մյուս կողմից էլ նոյեմբերի 9-ի հայտարարությունը իրենք համարում են դավաճանական, դա նշանակում է, որ եթե նման հնարավորություն լինի՝ իրենք շարունակելու են իրենց հայտարարած դավաճանությունը»։

Անդրադառնալով Թուրքիայի կամ Ադրբեջանի հետ ստորագրվելիք փաստաթղթին առկայությանը՝ նա շեշտեց, որ նման փաստաթուղթ չկա․ «Դրա մասին ևս ընդդիմությունը ևս անընդհատ փորձում է չարագուշակ կանխատեսումներ անել և մեր հանրությանը փորձում է պահել ինտրիգի և դավադրապաշտության ծիրում, բայց նման բան չի նախատեսվում, եթե որևէ նման ստորագրվելիք փաստաթղթի մասին խոսք լինի, հանրությունը տեղյակ կլինի»։

Կոնջորյանն ընդգծեց, որ ընդդիմադիրները իրենք իրենց համար ստեղծում են արհեստական մի իրականություն, այդ արհեստական իրականության մեջ արհեստական պրոբլեմներ են ստեղծում և հետո հերոսաբար լուծում են այդ պրոբլեմները։ «Ցավոք, դրանք իրենց գլխում են միայն, բայց խնդիրները ու մարտահրավերները, որ կան մեր շուրջ, շատ ավելի իրական են ու շոշափելի։

Մինչդեռ այսօր կան բնագավառներ, որտեղ ընդդիմությունը կարող է մեզ օգնել։ Ֆուտբոլային լեզվով ասած՝ օրինակ, խորհրդարանական դիվանագիտության մեջ ընդդիմությունն ու իշխանությունը պետք է «պասերով խաղան», մինդեռ ընդդիմությունն այսօր ուզում է մեզ գոլ խփած լինի, մինչդեռ դա մեր դարպասը չի միայն, դա ՀՀ-ն դարպասն է»։

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ