Ավելին 4 տարի առաջ - 20:16 18-07-2022

Կինը չափազանց բարձր լիբիդո ունեցող ամուսնուն իր նմանությամբ սեքս-տիկնիկ է նվիրել

Ուելսում կինն ամուսնուն իր նմանությամբ սեքս-տիկնիկ է նվիրել այն դեպքերի համար, երբ ինքը «տրամադրություն չի ունենա»։ Այս մասին գրում է Mirror-ը։

23-ամյա Շար Գրեյը, որը հոգնել է պայքարել իր 28-ամյա ամուսնու՝ Քալումի չափազանց բարձր լիբիդոյի դեմ, 1500 ֆունտ սթերլինգ է ծախսել իր նմանությամբ սեքս-տիկնիկի վրա: Զույգը տիկնիկին անվանել է Դի և պնդում է, որ նրա ներկայությունը տանը հեշտ միջոց է «հարաբերություններին նոր շունչ հաղորդելու: Նրանք պնդում են, որ Դին «վերակենդանացրել է իրենց սեռական կյանքը», ընդ որում՝ ոչ ոք ոչ մեկին չի խանդում։

«Դին միանշանակ բարելավել է մեր սեռական կյանքը: Ինչը հիանալի է, քանի որ Քալումը բարձր լիբիդո ունի, և եթե ես տրամադրություն չեմ ունենում, նրա կողքին Դին է լինում։ Նա «պարզապես տիկնիկ» չէ, մենք շատ կապված ենք նրան»,- ասել է Շարը:

Շարն ու Քալումը Դիին վերաբերվում են ինչպես իրական մարդու՝ նրան տարբեր զգեստներ հագցնելով, ճանապարհորդությունների տանելով և նույնիսկ հեռուստացույց դիտելով նրա հետ:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
10:03 Պայթյուններ Լիպեցկում. այրվում է Ռուսաստանի ամենամեծ պողպատաձուլարանի հարակից տարածքը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից