Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 09:35 18-07-2022

Իտալիայի 110 քաղաքների քաղաքապետերը, արհմիությունների և բիզնես-ասոցիացիաների ղեկավարները Դրագիին հորդորել են հրաժարական չտալ

Իտալիայի 110 քաղաքների, այդ թվում՝ 10 խոշոր ագլոմերացիաների քաղաքապետերը, արհմիությունների և բիզնես-ասոցիացիաների ղեկավարները վարչապետ Մարիո Դրագիին կոչ են արել վերանայել իր հրաժարականի որոշումը:

«Մենք, որ պարտավոր ենք ամեն օր զբաղվել մեր համաքաղաքացիներին հուզող խնդիրներով, լուծել դրանք, Մարիո Դրագիին կոչ ենք անում շարունակել պաշտոնավարումը և խորհրդարանին ներկայացնել այն հիմնավոր պատճառները, թե ինչու պետք է կառավարությունը շարունակի կատարել իր պարտականությունները»,- արևմտյան լրատվամիջոցները հատվածներ են մեջբերում քաղաքային վարչակազմերի ղեկավարների բաց նամակից։

Նման կոչով են հանդես եկել նաև արդյունաբերության, գյուղատնտեսության և առևտրի ոլորտի ասոցիացիաները։

«Ես որևէ կողմի չեմ աջակցում, բայց կասեմ. մենք ունենք կառավարություն, որը դիմակայել է բոլոր անվստահության քվեներին»,- ասել է ամենամեծ արհմիության՝ Իտալիայի Աշխատանքի համընդհանուր համադաշնության ղեկավար Մաուրիցիո Լանդինին:

Անցած շաբաթ Դրագին հայտարարեց հրաժարական տալու իր որոշման մասին։ Նա բացատրեց, որ նման որոշում է կայացրել՝ հաշվի առնելով իշխող կոալիցիայում առկա խնդիրները։ Սակայն Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելան չի ընդունել Դրագիի հրաժարականը։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան

Ձեզ գուցե հետաքրքրի