Արտաքին 4 տարի առաջ - 22:22 17-07-2022

Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն և Քուվեյթը նավթի արդյունահանումը մեծացնելու հնարավորություն ունեն․ Պետդեպ


ԱՄՆ Պետդեպարտամենտի էներգետիկ անվտանգության հարցերով ավագ խորհրդական Հոխշտեյնը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները (ԱՄԷ) և Քուվեյթը կարող են ավելացնել նավթի արդյունահանման իրենց ծավալները: Այս մասին հաղորդում է CBS հեռուստաալիքը։

«Ես չեմ մանրամասնի, թե կոնկրետ որքան ազատ հզորություններ ունեն Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Քուվեյթը և այլն: Բայց (նրանք) ունեն լրացուցիչ պահեստային հզորություն, կան հնարավորություններ ավելացնելու (նավթի) արդյունահանումը», - հայտարարել է Հոխշտեյնը։

Այսպիսով, նա պատասխանել է այն հարցին, թե արդյո՞ք Էր Ռիադը կարող է ավելի շատ նավթ արտադրել, եթե նրան շատ քիչ ազատ հզորություն է մնացել։

Ամենից շատ դիտված

23:48 Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
09:00 «Ֆակտորի փրոդաքշնը» անգամ 1000 խոշոր հարկատուների ցանկում չկա
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել