Երևան +10°
copy image url
Սպորտ 1 տարի առաջ - 13:24 17-07-2022

Լևանդովսկին՝ «Բարսելոնայի» ֆուտբոլիստ

«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին կարիերան կշարունակի «Բարսելոնայում»: Կատալոնական ակումբը հաստատել է գործարքը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բարսելոնան» լեհ գոլահարի տրանսֆերի համար կվճարի 50 միլիոն եվրո: Ռոբերտը նոր ակումբում կստանա տարեկան 14.4 միլիոն եվրո աշխատավարձ:

Լևանդովսկին «Բավարիայի» գույները պաշտպանում էր 2014 թվականից ի վեր: