Ճապոնական ընկերությունները գրասենյակային աշխատողներին առաջարկել են քնել «տուփերում»
copy image url

Ճապոնական ընկերությունները գրասենյակային աշխատողներին առաջարկել են քնել «տուփերում»

Ավելին 2 տարի առաջ - 18:44 16-07-2022
Ճապոնական Itoki Corp և Koyoju Gohan KK ընկերությունները հայտարարել են համագործակցության մասին՝ Nap Boxes ուղղահայաց «քնելու համար արկղեր» արտադրելու նպատակով, որի շնորհիվ գրասենյակային աշխատակիցները կարող են ննջել աշխատանքային օրվա ընթացքում: Այս մասին հայտնում է Bloomberg-ը։

Նշվում է, որ շատ ճապոնացիներ քրոնիկական հոգնածություն են զգում՝ աշխատանքային օրվա երկար լինելու պատճառով: Այս երկրում նույնիսկ մշակվել է աշխատավայրում, տրանսպորտում և հասարակական այլ վայրերում ցերեկային քնի պրակտիկա:

Ըստ մտահղացման՝ Nap Box-ի օգտատերը կքնի պարկուճում ֆլամինգոյի նման՝ ոտքի վրա կանգնած։ Միաժամանակ, դիզայնը մշակվել է այնպես, որ հատուկ ելուստների օգնությամբ ապահովվի հարմարավետ դիրք և հենարան գլխի, ծնկների և մեջքի համար՝ այդպիսով թույլ չտալով մարդուն ընկնել։

Nap Box ուղղահայաց մահճակալների արժեքն ու մատակարարման ժամկետները առայժմ չեն հաղորդվում։