Ներքին 4 տարի առաջ - 16:59 16-07-2022

Արմեն Գրիգորյանի մահը սարքում են իրենց սեփականություն և փորձում են դրա վրա դիվիդենտներ շահել․ Կարեն Ղազարյան

Մարզահամերգային համալիրի տնօրեն Կարեն Ղազարյանը, որը երեկ դատարանի դահլիճում մահացած Արմեն Գրիգորյանի ընկերն ու երբեմնի խաղընկերն է, Oragir.news-ի հետ զրույցում ասաց, որ չի կարող գնահատական տալ, թե ում մեղավորության հետևանքով երեկ դատարանի դահլիճում, կալանքի մեջ գտնվելով, մահացավ Արմեն Գրիգորյանը։

«Ես չեմ կարող գնահատականներ տալ, թե ում կամ ինչի, որովհետև կարող են բժիշկները տալ դրա գնահատականը։ Ամեն դեպքում շատ ցավում եմ, որովհետև իմ մտերիմ ընկերն էր՝ շատ երկար տարիների, և կարծում եմ՝ աշխարհի ամենաանշնորհակալ գործն է քաղաքականացնել յուրաքանչյուր մահ։ Ես կարծում եմ՝ թող գնահատականը բժիշկները տան, եթե բժիշկները որոշակի գնահատական գտնեն այդտեղ, նոր թող իրավապահ մարմինները դրանով զբաղվեն։ Ամեն դեպքում ես շատ ցավում եմ, որ իմ ընկերն այսօր չկա, ու չեմ ուզում, որ դրա մասին շատ գրեն, շատ խոսեն, որովհետև դա ընտանիքին ու հարազատներին ցավ է, որը մարդիկ սարքում են իրենց սեփականություն և փորձում են դրա վրա դիվիդենտներ աշխատել»,- պատասխանեց Ղազարյանը։

Արմեն Գրիգորյանին մեղադրանք էր առաջադրվել «ազգամիջյան թշնամանք հրահրելու» համար, Ղազարյանին հարցրինք՝ Արմեն Գրիգորյանը կարո՞ղ էր ազգամիջյան թշնամանք հրահրել՝ նկատի ունենալով, որ երկար տարիների ընկերներ էին, և ենթադրվում է, որ ինքը Արմեն Գրիգորյանին լավ էր ճանաչում։

«Ես չեմ կարող իրավական գնահատականներ տալ, որովհետև իրավաբան չեմ։ Համենայն դեպս ես իր որոշակի դիրքորոշումների հետ՝ քաղաքական առումով, հստակ համաձայն չեմ եղել, ինչի մասին իրար հետ շատ երկար բանավիճել ենք ու խոսել ենք, բայց դա չի խանգարում լավ ընկերներ լինել և ցավել ընկերոջ համար։ Իմ ընկերը այսօր չկա, կապ չունի, թե ինքը ինչ դիրքորոշում ուներ, դա իր որոշումն էր, ու ոչ ոք իրավունք չունի որևիցե մեկին մեղադրել այս կամ այն դիրքը պահելու համար։ Դա մեր յուրաքանչյուրի կյանքն է, և մենք իրավունք ունենք այսպես կամ այնպես մտածել։ Դրա համար չեմ ուզում քաղաքականացնել ու շատ ցավում եմ, որ մենք՝ հայերով, էնքան ենք փչացել, որ այսօր յուրաքանչյուր ցավ փորձում ենք քաղաքականացնել ու սարքել դրանից պատմություն։ Այսօր իրականում 2 երեխաներ մնացել են առանց հայր, իսկ Դուք, փոխարենը զանգեք, ինձ հարցնեք, թե այդ երեխաների ապագան վաղը ինչ է լինելու, հարցնում եք՝ ինքը կարո՞ղ էր այսպես լինել կամ այնպես, ամեն ինչ այս կյանքում կարող է լինել», - պատասխանեց Ղազարյանը։

Իսկ հարցին, թե 2 երեխաների ապագան, ըստ իրեն, ինչ է լինելու, Կարեն Ղազարյանը արձագանքեց․ «Իրենց կողքը կան ընկերներ, որ հաստատ շատ լավ է լինելու, իրենք էլ կարգին տղեք են»։

Ամենից շատ դիտված

13:32 Սփյուռքի ամենահարուստ հայերի ընդհանուր կարողությունը գերազանցում է 25,5 միլիարդ դոլարը
14:37 Կողմ՝ 63, դեմ՝ 28․ Ռուբինյանն ընտրվեց ԱԺ նախագահ
14:08 Մի հատ հանգստացի՛, էլի. Սյուզաննա Մելքոնյանը՝ Արման Ծառուկյանին
17:07 Կառավարության պաշտոնական կայքից Գարիկ Բոշյանի կենսագրությունը ջնջված է
09:02 Օջախապետության փոխվարչապետը. ինչ անում է, երեխեքի համար է անում
21:54 Մենք աջակցում ենք Ադրբեջանի ինքնիշխանությանը, երկար ժամանակ անց Հայաստանի հետ վերականգնել ենք կապերը. Զելենսկի
18:37 Մինչ բոլորը սպասում են նրա հարսանիքին, Ռաֆայել Երանոսյանը մասնակցում է ուրիշների հարսանիքներին
23:58 Ծաղիկ Ռուբոյին պատկանող Reebok Sports Club Armenia-ից երիտասարդ աղջիկ է տեղափոխվել հիվանդանոց, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
16:14 Իշխանազավթման էդ պահին Ձեր զգացողությունները ինչպիսի՞ն են եղել․ Ղազարյանը՝ Կոնջորյանին
21:30 Թալեբին հետևեք, և խաղաղություն կլինի