Ներքին 4 տարի առաջ - 12:26 14-07-2022

Արարատ Միրզոյանը կարևորել է Օմանի հետ երկկողմ փոխգործակցության զարգացումը

Հայաստանի և Օմանի արտաքին գործերի նախարարներն ուղերձներ են փոխանակել Հայաստանի Հանրապետության և Օմանի Սուլթանության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ:

ԱԳՆ-ից հայտնում են, որ շնորհավորելով գործընկերոջը՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն իր ուղերձում վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը Օմանի հետ երկկողմ և բազմակողմ հարթակներում փոխգործակցության զարգացման և ընդլայնման հարցում, ինչպես նաև վստահություն է հայտնել, որ համատեղ ջանքերի շնորհիվ և առկա մեծ ներուժի գործարկմամբ հնարավոր կլինի էլ ավելի զարգացնել երկու երկրների միջև հարաբերությունները և դրանք բարձրացնել որակապես նոր մակարդակի։

Օմանի ԱԳ նախարար Բադր բին Համադ Ալբուսաիդին իր հերթին պատրաստակամություն է հայտնել խորացնել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում երկու երկրների միջև համագործակցությունը և միջազգային խաղաղությանը, անվտանգությանն ու զարգացմանն ուղղված համատեղ ջանքերը:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
11:40 Երևանում ավտոբուս է կողաշրջվել. կա 11 վիրավոր
11:29 Արման Ծառուկյանը հարձակվել է մրցակցի վրա՝ մամուլի ասուլիսի ժամանակ
08:23 Հայկ Սարգսյանի պահվածքը սկսել է տարօրինակ թվալ․ «Իրավունք»
22:44 Միջազգային աճուրդում հաջողվել է ձեռք բերել Ավրորա Մարդիգանյանի նորահայտ բնօրինակ լուսանկարը
18:35 Հրդեհ՝ Վանաձորում․ հրշեջները կանխել են կրակի տարածումը, ապա մարել․ կա վիրավոր
11:13 Արտաշատի խճուղում 43-ամյա վարորդը «Toyota»-ով վրաերթի է ենթարկել փողոցն արգելված հատվածով հատող՝ ազգությամբ հնդիկ հետիոտնի
17:30 Կառավարությունն առաջարկում է երեխաների տեղափոխման կանոնների խախտման տուգանքը 5 հազարից դարձնել 20 հազար դրամ