Արտաքին 4 տարի առաջ - 10:23 14-07-2022

Մեծ Բրիտանիայի վարչապետի ընտրությունների երկրորդ փուլ է անցել 6 թեկնածու

Մեծ Բրիտանիայի վարչապետի ընտրությունների երկրորդ փուլ են անցել վեց թեկնածուներ։ Այս մասին քվեարկության արդյունքներով հայտարարել է Պահպանողական կուսակցության ղեկավար կոմիտեի ղեկավար Գրեհեմ Բրեյդին։

Ցուցակում ընդգրկված են ֆինանսների նախկին նախարար Ռիշի Սունակը, միջազգային առևտրի գծով փոխնախարար Փեննի Մորդոնտը, արտաքին գործերի նախարար Լիզ Թրասը, Համայնքների պալատի հանձնաժողովի նախագահ Թոմ Թուգենդհաթը, Կանանց և իրավահավասարության հարցերով նախկին փոխնախարար Քեմի Բադենոկը և Անգլիայի և Ուելսի գլխավոր դատախազ Սուելլա Բրավերմանը:
Երկրորդ փուլ անցնելու համար թեկնածուները ստացել են առնվազն 30 կուսակցականների աջակցությունը։ Հաջորդ փուլերը կարող են շարունակվել այնքան ժամանակ, մինչև մնան երկու դիմորդ, որոնցից պետք է ընտրեն մեկին:

Քվեարկության երկրորդ փուլը տեղի կունենա հինգշաբթի՝ հուլիսի 14-ին։

Անցյալ շաբաթ Մեծ Բրիտանիայի վարչապետ և պահպանողականների առաջնորդ Բորիս Ջոնսոնը հայտարարեց իր հրաժարականի մասին։ Նոր վարչապետի անունը կհայտարարվի սեպտեմբերի 5-ին։

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
20:47 Էկոպարեկները հայտնաբերել են Սիսիանի անտառներում մոլորված երեխաներին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին
21:12 Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է
23:12 Ավտոբուսում կնոջ նկատմամբ բռնnւթյուն կիրառած տղամարդու նկատմամբ կիրառվել են վարչական հսկողություն և բացակայելու արգելք