Արտաքին 3 տարի առաջ - 18:29 13-07-2022

Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարը կմեկնի Ադրբեջան

Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին իր ադրբեջանցի գործընկերոջ՝ Ռամիլ Ուսուբովի պաշտոնական հրավերով կմեկնի Ադրբեջան: Այս մասին տեղեկացնում է ermenihaber-ը:

Նա Բաքվում կլինի հուլիսի 15-ին։

Շամխանին այցի շրջանակներում, բացի Ռամիլ Ուսուբովից, հանդիպելու է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Նրանք քննարկելու են երկկողմ, տարածաշրջանային և միջազգային վերջին զարգացումները։