Ներքին 4 տարի առաջ - 11:27 13-07-2022

Հրդեհների առաջացման վտանգն ավելանում է. արտակարգ իրավիճակների նախարարը հրատապ խորհրդակցություն է հրավիրել

Այսօր՝ հուլիսի 13-ին, արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը հրավիրել է հրատապ խորհրդակցություն: Եղանակի կտրուկ տաքացմանը զուգահեռ՝ հրդեհների առաջացման վտանգն ավելանում է:

ԱԻՆ-ից հայտնում են, որ գերատեսչության ստորաբաժանումների ղեկավարները զեկուցել են այս պահին տիրող իրավիճակի մասին, ներկայացրել են իրականացվող աշխատանքները կանխարգելելու հրդեհների առաջացումը և այն գործիքակազմը, որով հարկ եղած դեպքում կիրականացվի հրդեհաշիջում:

Ըստ զեկույցների՝ հանրապետության բոլոր ՀՓՋ-ները տեխնիկապես պատրաստ են և հագեցած իրականացնելու հրդեհաշիջման աշխատանքներ: Անհրաժեշտության դեպքում հրդեհաշիջման աշխատանքներին կներգրավվեն նաև ուղղաթիռներ. էլեկտրոնային եղանակով հավաքագրվել և հասցեագրվել են հանրապետության տարածքում առկա ջրային ավազանները, որտեղից հնարավոր կլինի օգտվել: Անօդաչու թռչող սարքերով շարունակվում է իրականացվել մշտադիտարկում և բնակչության իրազեկում:

Նախարար Փամբուխչյանը հանձնարարել է այս օրերին առավել սերտ համագործակցել շրջակա միջավայրի նախարարության, մարզպետարանների, համայնքների հետ՝ իրականացնելով ուժեղացված ծառայություն անտառտնտեսություններում, արգելոցների և այլ խոտածածկ ու բուսածածկ տարածքներում: Հատուկ ուշադրության և կարևորության պետք է արժանացնել քաղաքացիների հետ տարվող իրազեկման աշխատանքները:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի