Ճիշտ կարգավորումների պարագայում՝ մենք կարող ենք ոստիկանությունը դարձնել ապաքաղաքական կառույց․ Հովհաննես Քոչարյանը՝ ՆԳՆ-ի ձևավորման մասին
copy image url

Ճիշտ կարգավորումների պարագայում՝ մենք կարող ենք ոստիկանությունը դարձնել ապաքաղաքական կառույց․ Հովհաննես Քոչարյանը՝ ՆԳՆ-ի ձևավորման մասին

Ներքին 2 տարի առաջ - 18:42 12-07-2022
Ներքին գործերի նախարարության ձևավորման մեջ ես մի մեծ առավելություն եմ տեսնում․ ճիշտ կարգավորումների պարագայում՝ մենք կարող են մեր ոստիկանությունը դարձնել ապաքաղաքական կառույց։ Այս մասին Oragir.news-ի հետ զրույցում ասաց նախկին փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանն՝ անդրադառնալով ՆԳՆ-ի ձևավորման օրենսդրական փաթեթի նախագծին։

«Եթե ոլորտի քաղաքականության մշակման գործառույթները տրվում է նախարարներին, իսկ ոստիկանության պետերին նշանակելու և ազատելու ազատ հայեցողություն նախարարը չի ունենում, այսինքն` ոստիկանությունը գործում է իր լիազորությունների ասահմաններում, իր ինքնավարության երաշխիքների սահմաններում, ապա մենք շանս ունենք ապաքաղաքականացնելու ոստիկանությունը։

Եթե ոստիկանության ղեկավարությանը, որը պետք է ձևավորի ներքին գործերի նախարարության կառուցվածքում, չտրվի որոշակի ավտոնոմիա պաշտոնավարման գործընթացքում,մենք կունենանք այն, ինչ ունենք հիմա՝ ավելի բարդացված ձևով։ Իսկ եթե տրվի ավտոնոմիա և նախարարը չմիջամտի ամենօրյա ոստիկանական գործողությունների մեջ, եթե ամենօրյա կառավարչական որոշումներ չկայացնեն և զբաղվեն այն գործով, որ նախատեսվում է, որ պիտի զբաղվեն, մենք կունենանք իրապես առողջ համակարգեն, եթե իհարկե ճիշտ մարդկանց նշանակեն այդ պաշտոններին»։

Հարցին, թե արդյոք քաղաքական իշխանությունը կկարողանա չտրվել գայթակղությանը, նա պատասխանեց․ «Ես հասկանում եմ ձեր հոռետեսությունը, ու այդ հոռետեսությունը լավ օրից չէ, բայց եթե մենք խոսում ենք առաջընթացի մասին, իրավիճակը փոխելու մասին, ապա ամենաճիշտ ձևը ճիշտ մոդելավորելն է այդ 2 կառույցների հարաբերությունները։

Հիմա դուք ասում եք, որ կարող է լինել ոստիկանապետ, որը կամք չդրսևորի և ընկնի քաղաքական պատվերների գիրկը, հա՝ կարող է լինել, իսկ ինչ երաշխիքներ կարող են լինել, որ մենք դրանից խուսափենք։ Իհարկե, կարող է, բայց կարող է նաև հակառակը լինել, եթե մարդը որոշել է իր գործողությւնները օրենսդրության սահմաններից դուրս չբերել, իրեն պետք է տանք օրենսդրական երաշխիքներ, հակառակ դեպքում՝ եկեք դատավորների, դատախազների անկախության երաշխքները վերացնենք, միևնույն է, պարզ է, որ շատերը չեն օգտվում իրենց ընձեռած հնարավորություններից։ Հետևաբար, պետք է վեկտորը փոխենք, ճիշտ կառուցակարգեր դնեն ու ճիշտ մարդկանց առաջ քաշենք։

Իսկ երբ ոլորտը եղավ հասարակության աչքի առաջ ու ոլորտի ղեավարը պատասխանատվություն կրեց խորհրդարանում անգամ սովորական հարցուպատասխանի ընթացքում, երբ նա լսեց խորհրդարանում համակարգի գործունեության հետ կապված քննադատություն, վստահեցնում եմ, որ դա եղանակ է փոխելու գործընացներում»։

Ամենից շատ դիտված