Ներքին 4 տարի առաջ - 18:33 12-07-2022

ԱԻՆ-ի ղեկավարներն ու ԱՄՆ Եվրոպական հրամանատարության թիմը գնահատել են Հայաստանում համապետական մակարդակի աղետների պատրաստվածությունը

Արտակարգ իրավիճակների նախարարությունում հուլիսի 12-ին տեղի է ունեցել հանդիպում-քննարկում ԱԻՆ տարբեր ստորաբաժանումների ղեկավարների և ԱՄՆ Եվրոպական հրամանատարության Աղետներին պատրաստվածության կարողությունների գնահատման թիմի անդամների մասնակցությամբ:

Ինչպես հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից, թիմի այցի նպատակն է արտակարգ իրավիճակների պատրաստվածության ռազմաքաղաքացիական ծրագրի շրջանակներում անցկացնել համապետական մակարդակի աղետների պատրաստվածության գնահատում:

Թիմի առաջին այցն Արտակարգ իրավիճակների նախարարություն տեղի էր ունեցել 2019 թվականին: 3 տարի անց թիմը կրկին Հայաստանում է՝ վերանայելու և լրացումներ կատարելու նախորդ հանդիպման ժամանակ կազմված գնահատման զեկույցում:

Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են ԱԻՆ-ի դերն ամեն տեսակի վտանգների ժամանակ, ինչպես նաև պատրաստվածության պլանավորման և արձագանքման այլ հարցեր:

Հանդիպում-քննարկումը վարել է ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Տիգրան Պետրոսյանը:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը