Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Կառավարության վերջին նիստում արված հայտարարություններից հետո մայրաքաղաքի տարբեր հատվածներից սկսել են հանել բեթինգների գովազդները՝ Աջարաբեթ, Վբեթ, Տոտո։
Մետրոպոլիտենից, օրինակ, հեռացրել են «Տոտո»-ի այն պաստառները, որոնց վրա գրված էր՝ «Խաղալը հարստանալու միջոց չէ», և որոնց վրա հայտնի մարզիկները մոտիվացիոն խորհուրդներով էին հանդես գալիս։
Ի դեպ, բեթինգների գովազդի արգելքը ուժի մեջ է մտնում սեպտեմբերից, սակայն Փաշինյանի հրահանգից հետո բռնի կերպով հանում են վահանակները։