Ավելին 4 տարի առաջ - 13:56 12-07-2022

Ստամբուլի մետրոյում սևամորթ մի ընտանիք ռասիստական հարձակման է ենթարկվել

Ստամբուլի Յենիքափը-Հաջըօսման մետրոյի Հալիչ կայարանում մի սևամորթ ընտանիք ռասիստական հարձակման է ենթարկվել։ Այս մասին տեղեկացնում է Ermenihaber-ը։

Սոցիալական ցանցերի թուրքական տիրույթում մեծ աղմուկ հանած տեսանյութում երևում է, որ մետրոյի ուղևորներից մեկը վիրավորում է իր կողքին նստած մի սևամորթ մարդու, որը երթևեկում էր կնոջ ու երեխայի հետ միասին։

Լսվում է, թե ինչպես է և՛ թուրքերենով, և՛ անգլերենով վիրավորանքներ հնչեցնող մարդը գոռում՝ «վերադարձե՛ք Աֆրիկա, գնացե՛ք այստեղից»։

Թուրքիայի պետական «Anadolu» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ սոցցանցում այդ տեսանյութի տարածումից հետո ոստիկանությունը բերման է ենթարկել այդ կարգազանց քաղաքացուն։ Նա մեղադրվում է «խտրականության, ժողովրդի մեջ ատելություն և թշնամանք հրահրելու» մեջ։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
15:10 Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են զոհված զինծառայողների մարմինները
14:20 Ուժեղ կարկուտ՝ Արթիկում․ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
15:56 Կառավարությունն առաջարկում է Սևանա լճում սիգի որսի չափաքանակը հասցնել 1270 տոննայի