copy image url
Ներքին 1 տարի առաջ - 23:18 11-07-2022

Հայկ Մամիջանյանը և Տիգրան Աբրահամյանը նշանակվել են «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարի և քարտուղարի պաշտոններում

«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը ֆեյսբուքյան գրառմամբ շնորհավորել է Հայկ Մամիջանյանին և Տիգրան Աբրահամյանին և գրառմանը կից լուսանկարներ տեղադրել․

«Շնորհավորում եմ պատգամավորներ Հայկ Մամիջանյանին և Տիգրան Աբրահամյանին «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարի և քարտուղարի պատասխանատու պաշտոններում առաջադրվելու կապակցությամբ:

Համոզված եմ, որ այս բարդ ժամանակահատվածում դուք պատվով կկրեք ձեր ուսերին դրված մեծ պատասխանատվությունը»:

Ձեզ գուցե հետաքրքրի