Ներքին 4 տարի առաջ - 22:35 11-07-2022

Արդարադատության նախարարության նախաձեռնությամբ մեկնարկել է 2023-2026-ի հակակոռուպցիոն ռազմավարության մշակման գործընթացը

Արդարադատության նախարարության նախաձեռնությամբ տեղի է ունեցել 2023-2026 թվականների հակակոռուպցիոն ռազմավարության և դրանից բխող գործողությունների ծրագրի մշակմանը նվիրված աշխատաժողով, որով մեկնարկել է նաև ռազմավարության մշակմանն ուղղված հետագա աշխատանքային քննարկումների և հանդիպումների շարքը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարությունից, նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցը բացման խոսքում շնորհակալություն է հայտնել ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակի տնօրեն Ջոն Ալելոյին և թիմին՝ նախարարության հետ շարունակական ու արդյունավետ համագործակցության համար:

«Փոխնախարար Թումանյանցն ընդգծել է 2023-2026 թվականների հակակոռուպցիոն ռազմավարության և դրանից բխող գործողությունների ծրագրի մշակման աշխատանքներին պետական կառավարման մարմինների և այլ շահառու կողմերի մասնակցության կարևորությունը:

Միջոցառման ընթացքում ելույթներով են հանդես եկել նաև ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակի տնօրեն Ջոն Ալելոն, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալ Մուշեղ Բաբայանը և գլխավոր դատախազի տեղակալ Սրբուհի Գալյանը, ովքեր ներկայացրել են իրենց գերատեսչություններում առկա խնդիրները, որոնց լուծմանն ուղղված գործողություններն սահմանված են լինելու 2023-2026 թվականների հակակոռուպցիոն ռազմավարության և դրանից բխող գործողությունների ծրագրում:

Միջոցառման մասնակիցները ներգրավվել են երեք աշխատանքային խմբերում՝ քննարկելու և վերհանելու հակակոռուպցիոն քաղաքականության խնդիրները երեք հիմնական ուղղություններով՝ կոռուպցիայի կանխարգելում, կոռուպցիայի բացահայտում, հակակոռուպցիոն կրթություն ու հանրային հաղորդակցության մարտահրավերներ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ աշխատաժողովին մասնակցել են պետական կառավարման մարմինների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, բարձրագույն ուսումնական հաստատությունների, Հայաստանում միջազգային առաքելություն իրականացնող կազմակերպությունների, բիզնես ոլորտի ներկայացուցիչներ, ինչպես նաև անկախ փորձագետներ:

Նշվում է, որ միջոցառումը տեղի է ունեցել Արդարադատության նախարարության նախաձեռնությամբ, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ «Հայաստանի բարեվարքություն» ծրագրի շրջանակներում և «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպության հետ համագործակցությամբ:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է