Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 11:50 11-07-2022

Դուք բոլորդ հաղթող եք․ կենսաբանության միջազգային օլիմպիադայի նախագահը ողջունել է մասնակիցներին

«Սա կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադան է, և մենք հպարտ ենք՝ տեսնելով ողջ աշխարհից այսքան շատ մասնակիցների: Հատուկ ցանկանում եմ ողջունել բոլոր օլիմպիականներին: Շնորհավորում եմ բոլորիդ ձեր երկրներում կենսաբանության օլիմպիադայի հաղթող ճանաչվելու կապակցությամբ: Այս առումով կարող եմ ասել` դուք բոլորդ հաղթող եք:

Կենսաբանության բնագավառում ձեր ակնառու ձեռքբերումները կճանաչվեն և կպարգևատրվեն այսօր և այս շաբաթվա ընթացքում՝ այս միջոցառմանը ձեր մասնակցության արդյունքներով»,- Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցած օլիմպիադայի բացման արարողության ժամանակ ողջույնի խոսքում նշել է «Կենսաբանության միջազգային օլիմպիադայի ասոցիացիայի» նախագահ Րիոչի Մացուդան։

Նա ասոցիացիայի անունից երախտագիտություն է հայտնել Հայաստանի Կառավարությանը, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը և Երևանի պետական համալսարանին՝ 2022 թ. կենսաբանության միջազգային օլիմպիադայի (ԿՄՕ 2022) անցկացման հարցում բարեհաճ աջակցության ցուցաբերելու համար։

Րիոչի Մացուդան արձանագրել է, որ անցած երկու տարիներին կորոնավիրուսային համավարակը թույլ չտվեց իրական միջավայրում անցկացնել Կենսաբանության միջազգային օլիմպիադան:

«Այդ իմաստով շատ շնորհակալ ենք, որ այժմ իրական միջավայրում անցկացնում ենք կենսաբանության միջազգային օլիմպիադա 2022-ը Հայաստանի Հանրապետությունում՝ Երևանում: Այս տարի, սակայն, միայն մաթեմատիկայի և կենսաբանության միջազգային օլիմպիադաներն են անցկացվել դեմ առ դեմ ձևաչափով: Ֆիզիկայի և քիմիայի միջազգային օլիմպիադաներն անց են կացվում հեռավար ձևաչափով»,- նշել է նա՝ շեշտելով, որ կորոնավիրուսային համավարակը դեռ ավարտված չէ։

«ԿՄՕ-ն արձանագրում է, որ ապագա գիտնականների հետ կապեր ձևավորելու համար իրական միջավայր է անհրաժեշտ»,- ասել է Րիոչի Մացուդան և խորհուրդ տվել՝ կրել դիմակներ և ուշադրություն դարձնել, որ վիրուսը չտարածվի։

«Դիմակը պաշտպանում է ոչ միայն ձեզ, այլև դիմացիններին»,- նշել է նա:

Նրա խոսքով՝ բացի կորոնավիրուսային համավարակից, մենք առերեսվում եք մարդու կայուն կենսագործունեությունը վտանգող այլ խնդիրների ևս:

«Բնակչության թվի և մարդկային գործունեության ձևերի արագ աճի, գլոբալ տաքացման պայմաններում ողջ աշխարհում զգալի խնդիրներ են դարձել օդի, խմելու ջրի, ծովերի ջրերի աղտոտվածությունը, պլաստիկի թափոններն ու դրանց ջարդոնները:

Գլոբալ տաքացման պայմաններում սառցադաշտերը սկսել են հալչել: Հինավուրց և անհայտ վարակիչ հիվանդությունների վերադարձի պարագայում, որոնց նկատմամբ մենք դեռևս չունենք բավարար իմունիտետ, հնարավոր է նոր վարակիչ հիվանդությունների բռնկում:

Ավելին՝ մենք առերեսվում ենք պարենային պակասի և թերսնուցման խնդիրների: Այդ ամենի հետևանքով մարդ տեսակն իսկապես վտանգված է»,- հայտարարել է Կենսաբանության միջազգային օլիմպիադայի ասոցիացիայի նախագահ Րիոչի Մացուդան՝ նշելով, որ նման պայմաններում կենսաբանությունն առավել է կարևորվում, քանի որ կենսաբանությունը և կենսաբանական գիտությունները ռազմավարական գործիքներ են դարձել այս խնդիրների դեմ պայքարի և հաղթահարման գործում:

Նրա խոսքով՝ այսօր շատ երկրներ երիտասարդներին խրախուսում են ուսումնասիրել կենսաբանություն և բնագիտություն:

«Մենք պետք է հասկանանք, որ մեր իրական թշնամին նոր ի հայտ եկող հարուցիչներն են, ինչպիսիք են նոր տեսակի կորոնավիրուսը և կապիկի ծաղիկի վիրուսը, դեղակայուն բակտերիան, բնապահպանական հարցերը, ինչպիսին գլոբալ տաքացումն է:

Եկե՛ք այս երեք իրական թշնամիների դեմ պայքարենք կենսաբանության միջոցով: Որպես կենսաբաններ՝ լինե՛նք միասնական:

Վայելե՛ք այս դժվար և հետաքրքիր գործնական ու տեսական աշխատանքները, էքսկուրսիաները և այլ հետաքրքիր աշխատանքներն ու կյանքի ընկերներ ձեռք բերեք 2022 թ. կենսաբանության միջազգային օլիմպիադայում, այստեղ՝ Երևանում և Հայաստանի Հանրապետությունում»,- իր խոսքն ամփոփել է Կենսաբանության միջազգային օլիմպիադայի ասոցիացիայի նախագահ Րիոչի Մացուդան։

Հուլիսի 10-18-ը Հայաստանում անցկացվում է կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադան: Հայաստան են ժամանել 64 երկրի աշակերտական թիմեր` յուրաքանչյուր թիմում 4 մասնակից: Օլիմպիադային մասնակցում են 3 դիտորդ երկրներ, միջազգային ժյուրիի ավելի քան 240 անդամներ, ընդհանուր առմամբ` 500 օտարերկրյա պատվիրակներ:
adv_banner

Ամենից շատ դիտված

15:08 Արմավիրի մարզում բախվել են խնամիների «Նիվան» ու «06»-ը․ 7 վիրավորներից 3-ն անչափահասներ են․ shamshyan.com
17:48 Ողբերգական ավտովթար՝ Կոտայքի մարզում․ կա 1 զոհ, 4 վիրավոր․ մահացածն ու վիրավորները մասնակցում էին հարսանեկան արարողության․ shamshyan.com
14:43 Գորիսում Առուշ Առուշանյանը դիմավորեց Բագրատ Սրբազանին
12:15 Երևանում անչափահաս վարորդը Mercedes-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինը հիվանդանոցում մահացել է․ shamshyan.com
13:45 Աննա Հակոբյանը հյուրընկալել է Փաշինյանի հետ հեծանվավազքին մասնակցած հեծանվորդներին
11:57 Սկանդալ՝ Երևանում․ ազգությամբ հնդիկ տղամարդուն ծեծի են ենթարկել , այրել uեռական օրգանը և տեսանյութն ուղարկել հարազատներին. shamshyan.com
17:56 Հայաստանում հանգստանալը դարձել է թանկ հաճույք, գյումրեցիները նախընտրում են Քոբուլեթին. զբոսավար
21:34 Բա հիմա ավտոյի մեջ ո՞նց ենք բուղաչա ուտելու․ մգացված ապակիներով մեքենաների նկատմամբ «ռեյդեր»-ը շարունակվում են․ shamshyan.com
12:09 Մի էտապ եղավ իմ կյանքում, որ չէի կարող ստեղծագործել. գյումրեցի գեղանկարչուհի
22:30 Մեր անվտանգության թիվ 1 պատասխանատուն վարչապետն է, բայց Հայաստանը ծախում է․ հարցում