Ուղիղ եթեր
copy image url
Միտք Ներքին 1 տարի առաջ - 19:17 10-07-2022

Բուհերից հեռո՛ւ մնացեք, դուք «լավագույն հակագովազդն» եք կրթության՝ ձեր անդիպլոմ վարչապետով և նրա բանվոր որդիով

Բուհերի շրջանավարտներին դիպլոմներ հանձնելու արարողությունը այս իշխանությունները դարձրել են քաղաքական կրկես՝ իր բոլոր ատրիբուտներով։ Կրթական համակարգը եւ հատկապես բուհերը ապաքաղաքականացնելու լոզունգներով իշխանության եկածները ավելի քաղաքականացրին բուհերը՝ ոչ միայն խորհուրդներ գործուղելով յուրայիններին, քաղաքական թիմի անդամներին, այլեւ համախոհներին, սիրելիներին տարբեր պաշտոններ նվիրելով՝ վարչականից մինչեւ մասնագիտական։

Հիմա քանի որ մեր երկրում ամեն ինչն է աղճատվել, զարմանալի կլիներ, որ շրջանավարտներին դիպլոմներ հանձնելու արարողությունը «պլստար»։

Իշխանություններին քծնելու մարաթոնի մեկնարկը տվեց ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ով Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի համերգասրահում հանդիսավոր արարողությունը կազմակերպելու համար 23 մլն դրամ ծախսեց, չհաշված գործարարներից «պոկած» գումարները։ Իհարկե, մի օր իրավապահները կսկսեն ուսումնասիրել, թե այդ համեստ միջոցառման համար ինչու է 23մլն գումար ծախսվել, բայց դա թողնենք հետոյին։ Հովհաննիսյանը հայտարարել էր, թե իր միջոցառումը պետք է ամենալավը լինի, հատկապես՝ ԵՊԲՀ-ի միջոցառումից պետք է լավը լինի։ Հովհաննիսյանի մրցավազքը ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի հետ հին կոմպլեքսների շարքից է, բայց այստեղ եւս հայտնի խոսքն ենք հիշում՝ «xотели как лучше, а получилось как всегда»: Հովհաննիսյանը այժմ կարող է եղունգները կրճտացնելով ապրել, քանի որ պարզվեց՝ ԵՊԲՀ միջոցառումը ոչ ավել, ոչ պակաս Դվին ռեստորանում է լինելու, երգելու է ամենաթրենդային բենդերից մեկը՝ Hayat Project-ը։

Նույնիսկ Պոլիտեխնիկի միջոցառումը ավելի հիշվող կարելի է համարել, գոնե հագուստների մասով ինչքան ուրախացրեց բոլորիս։ Իսկ երեկ կայացած Տնտեսագիտական համալսարանի միջոցառումը եւս սուպերապաքաղաքականների շարքից էր, եթե նախագահի ներկայությունը կարելի է համարել որպես ՀՊՏՀ խորհրդի նախագահ, ապա տարօրինակ էր միջոցառմանը տեսնել ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանին։ Խաչատուրյանի ներկայությունը բուհում պատահական չէ, քանի որ ռեկտորը ՀԱԿ անդամ Զոյա Թադեւոսյանի դուստրն է, իսկ Թադեւոսյանը շատ լավ հարաբերություններ ունի Խաչատուրյանի հետ եւ այն եզակի ՀԱԿ-ականներից էր, ով «ազգակործան պատուհասի» մոտ պաշտոն ստանալու համար չքննադատեց Խաչատուրյանին։ Բուհերի շրջանավարտների դիպլոմներ հանձնելու արարողությունը տեսնելով՝ բարի խորհուրդ մեր իշխանություններին՝ աշխատեք կրթությունից հեռու մնալ, բուհերի, շրջանավարտների, մատաղ սերնդի հետ դուք գործ չունեք, գոնե դա մի փչացրեք, դուք «լավագույն» հակագովազդն եք կրթության, ձեզ տեսնելով ոչ մի երիտասարդ չի ցանկանա կրթվել, մասնագիտական առաջընթաց ունենալ, որովհետեւ այսօրվա պաշտոնյաներից ոչ ոք իր կրթության, մասնագիտական որակների շնորհիվ չի հասել այնտեղ, որտեղ գտնվում է։

Ավելին՝ եթե հայերենի իմացության մի թեստ կազմակերպվի, էլ չենք խոսում հայոց պատմության, գրականության մասին, թերեւս 90 տոկոսը չհաղթահարի անցողիկ շեմը։ Դուք այն իշխանությունն եք, որ բոլոր պաշտոնների դեպքում ցենզերը նվազեցնում եք, որովհետեւ ատում եք բարձրագույն կրթություն, մասնագիտական ստաժ ասվածը, եւ քանի որ չեք կարող ինքնակրթվել, զարգանալ եւ արժանանալ այս կամ այն պաշտոնին, օրենքներն եք փոխում, որ կարողանաք պաշտոնների նշանակվել։ Բավական է նշել, որ այս իշխանության «անտիկրթության» դեմքը անդիպլոմ վարչապետն է՝ տարրական գիտելիքների եւ վարվեցողության կանոնների բացակայությամբ, ով հպարտանում է, որ իր որդին բանվոր է։ Մեկ ուրիշը թերեւս գետինը կմտներ, որ երիտասարդ որդին բանվոր է եւ դուրս է մնում բուհից, բայց սա այս իշխանության դեպքում լրիվ օրինաչափ է։

Ամենից շատ դիտված

13:11 Երևանում՝ տան հյուրասենյակում, հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի մարմինը. shamshyan.com
08:52 Տավուշցի ոստիկանները չեն ենթարկվել հրամաններին
21:49 Տավուշով չեն ավարտվելու զիջումները․ սա սպառնալիք է մեր պետականությանը. քահանա
13:00 Անդրանիկ Քոչարյանի հայտարարությունը՝ դավաճանությո՞ւն․ դատախազության պատասխանը
20:48 Երևանում բախվել են թիվ 18 և թիվ 1 երթուղիներն սպասարկող ավտոբուսները. կա վիրավոր. shamshyan.com
07:12 Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան» խմբակցության պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ խորհրդարանում, թե՛ փողոցային պայքարում. Ժողովուրդ
22:41 Աղերսում եմ ձեզ, չթուլանաք․ Շուշան Պետրոսյան
12:32 Անբարոյականի պես ստեր եք խոսում. ՔՊ-ականի ելույթի ժամանակ ԱԺ-ում կրքերը թեժացան
16:00 Խանութ էր գնում․ վրաերթի ենթարկված 9-ամյա տղային վաղը կհուղարկավորեն
23:28 Պետք է մեծ պարիսպներ սարքենք, որ Փաշինյանին չտեսնենք. հարցում` վարչապետի պատասխանի հետքերով